Աղքիլիսա
Աղքիլիսա․ գյուղ Արևելյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի գավառում, այգեվետ ձորահովտում։ Գտնվում էր գավառի հարավ֊արևմտյան ծայրամասում, Ալաշկերտ քաղաքից 20 կմ հյուսիս֊արևմուտք։
Բնակավայր | ||
---|---|---|
Աղքիլիսա | ||
Երկիր | Թուրքիա | |
Այլ անվանումներ | Ագքիլիսե, Ախքիլիսա, Ակքիլիսա, Ակքիլիսե, Աղքիլիսե | |
Բնակչություն | 517 մարդ (1913) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | աղքիլիսացի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
1878 թվականին ուներ 61, 1907֊ին՝ 447, իսկ 1913֊ին 567 (50 ընտանիք) հայ բնակիչ։ 1878 թվականի Բեռլինի պայմանագրով բնակավայրն անցավ Ռուսաստանին և մտցրվեց Կարսի մարզի մեջ։ Ավերվել է 1920 թվականին տեղի ունեցած հայ-թուրքական պատերազմի ժամանակ։ Բնակչության մեծ մասը, փրկվելով կոտորածներից, բնակություն է հաստատել Հայաստանում։
Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Աղքիլիսայում կար հայկական եկեղեցի։ Ըստ Ղ. Ալիշանի այստեղ է գտնվում նաև 1570 թվականին հիշատակած Ճերմակ վանքը։ Գյուղում գործում էր հայկական ուսումնարան[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 203 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 267)։ |