«Աղքատի վրեժը» (ֆր.՝ Jacquou le croquant), 2007 թվականի արտադրության ֆրանսիական պատմական ֆիլմ՝ նկարահանված Էժեն Լե Ռուայի վեպի հիման վրա ռեժիսոր Լորան Բուտոննայի կողմից։ Ֆիլմը 2008 թվականին երկու անգամ արժանացել է Սեզար մրցանակին։ Այն պատմում է Բուրբոնների հեղափոխության ժամանակ դորդոնական մի երիտասարդ տղայի մասին, ով առաջնորդում է գյուղացիների ապստամբությունը և նրանց օգնում վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները։

Աղքատի վրեժը
ֆր.՝ Jacquou le Croquant
Երկիր Ֆրանսիա
Ժանրարկածային ֆիլմ, վեպի էկրանավորում և դրամա
ՀիմքJacquou the Rebel?
Թվական2007
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԼորան Բուտոննա
Սցենարի հեղինակԼորան Բուտոննա
ԴերակատարներԱլբերտ Դյուպոնտել, Կլոդ Բերի, Կլեմենս Գոտիե, Դորա Դոլ, Գասպար Ուլիել, Ժերալդ Տոմասեն, Ժերոմ Կիրշեր, Ժոսլին Քիվրեն, Ջուդիթ Դևիս, Լեո Լեգրան, Մալիկ Զիդի, Մարի Ժոզե Կրոզ, Օլիվիե Գուրմե, Չեկի Կարիո, Դիդիե Բեկշետտի[1] և Պիեռ Օսեդատ[1]
ԵրաժշտությունԼորան Բուտոննա
Պատմվածքի վայրՖրանսիա
ԿինոընկերությունPathé
Տևողություն128 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

1815 թվական։ Պատանի Ժակուն երջանիկ ապրում էր իր ծնողների հետ։ Մի անգամ Ժակուի հայրը իր ընտանիքը պաշտպանելու նպատակով սպանում է Կոմս Նանսակի ուժեղ ծառային։ Մարդասպանին գտնելու համար սահմանվում է մեծ պարգև, այդ իսկ պատճառով Ժակուի հայրը գյուղից մեկնում է։ Սակայն մարդասպանին գտնում են, դատում և այնուհետև սպանում բանտային ծեծկռտուքի ժամանակ։ Մայրը Ժակուին ստիպում է երդվել, որ նա վրեժխնդիր կլինի Նանսակից։ Տնից հեռանալով նրանք հազիվ էին ծայրը ծայրին հասցնում։ Տղան ծանոթանում է Նանսակի փոքր աղջկա՝ Գարդյաչկայի հետ, և նրա դայակ գյուղական աղջիկ Լինայի հետ, վերջինիս հետ դառնալով լավ ընկերներ։ Ժակուի մայրը չդիմանալով լարվածությանը և դժվար կյանքին, հիվանդանում է և որոշ ժամանակ անց մահանում։

Ցուրտ ձմռանը Ժակուն անապաստան երեխաների հետ մուրացկանությամբ էր զբաղվում։ Սակայն թափառական կյանքից հոգնելով տղան դուրս է գալիս իր ծնողների հետքի վրա։ Ժակուին ուշաթափված վիճակում գտնում է տեղի քահանան, ով իր բժիշկ ընկերոջ՝ Շևալեի հետ տղային վերակենդանացնում է։ Ժակուն մեծանում է նրանց խնամքի տակ և նրանց տանը աշխատում որպես ծառա։

Արդեն երիտասարդ հասակում Ժակուն նորից բախվում է Նանսակի հետ։ Դա տեղի է ունենում պարահանդեսի ժամանակ։ Նանսակը ներխուժում է գյուղի տոնախմբությանը և փչացնում նրանց տոնական տրամադրությունը։ Նանսակի դուստր Գարդյաչկան նույնպես պարում էր, ինչը ցույց էր տալիս նրա հետաքրքրությունը երիտասարդի հանդեպ։ Ժակուն մարտահրավեր է նետում Նանսակին։ Որոշ ժամանակ անց Ժակուի գործողությունները Նանսակին դրդեցին տղային պահել փակի տակ։ Սովը, ցուրտը և հոգնածությունը Ժակուին ստիպեցին փախչելու գաղտնի ելք փնտրել։ Ժակուն սկսում է փախչելու պլան մշակել։

Գյուղացիները Ժակուին գտնում են Նանսակի ամրոցում։ Սկսվում է կռիվ Ժակուի և նրան հսկողների միջև, ովքեր փորձում էին նրան տանել վերև։ Ժակուն չի սպանում Նանսակին, այլ հիշեցնում է որ նա իր ամբողջ կյանքում կլինի հզոր, բայց ջախջախված։ Նահանջող գյուղացիները վառում են դղյակը։ Սակայն Գարդյաչկան դղյակում էր և Ժակուն իր կամքից անկախ փախչում է և փրկում աղջկան։

Որոշ ժամանակ անց Ժակուին դատարանի առաջ են կանգնեցնում՝ մեղադրելով երկրում անկարգություն գործելու և Գարդյաչկայի հանդեպ բռնություն կիրառելու մեջ:Սակայն Գարդյաչկան դատարանում վկայություն է տալիս, որ Ժակուն երբեք բռնություն չի կիրառել իր նկատմամբ։ Երիտասարդը արդարացվում է, ինչը առաջ է բերում Նանսակի դժգոհությունը։

Շևալեն Ժակուին տեղեկացնում է, որ Գարդյաչկան աշխատանք փնտրելու համար երկրից մեկնում է։ Լինան համոզում է Ժակուին գնալ և հրաժեշտ տալ նրան։ Ժակուն գնում է Գարդյաչկայի մոտ, տեսնում է որ աղջիկը ներել է իրեն, նրանք հաշտվում են և միանում իրար։

Դերասանական կազմ խմբագրել

 Դերերում   Կերպար 
Գասպար Ուլյել Ժակու
Լեո Լեգրան Պատանի Ժակուն
Մարի-Ժոզե Կրոզ Ժակուի մայրը
Ալբեր Դյուպոնտել Ժակուի հայրը
Ժոսլին Քիվրեն Նանսակ
Ժյուտիդ Դեյվիս Լինա
Չեկի Կարիո Շեվալե
Օլիվյե Գուրմե քահանա Բոնալի
Մալիկ Զիդի
Բոժանա Փանիչ Գարդյաչկա

Անվանակարգեր և կինոմրցանակներ խմբագրել

Մրցանակ Կատեգորիա Անվանում Արդյունք
Սեզար 2008 թվական[2] Լավագույն բեմական հագուստի դիզայն Ժան-Դանիել Վիլլերմոզ Անվանակարգ
Նկարչական լավագույն աշխատանքը Կրիստիան Մարտի Անվանակարգ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Jacquou le croquant» (ֆրանսերեն). Академия искусств и технологий кинематографа. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.