Աղձք
Աղձք, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]։ Մարզկենտրոնից 7 կմ հյուսիս-արևմուտք[3]։ Հիմնադրվել է 1939 թ.-ին հին բնակավայրի տեղում։
Գյուղ | |||
---|---|---|---|
Աղձք | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ | ||
Հիմնադրված է | 1939 թ. | ||
Այլ անվանումներ | Ձորափ | ||
ԲԾՄ | 1260±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼1614 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | հայեր | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Նախկինում Ախիզ անվանումով մտել է Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմի մեջ[4]։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, երկրագործությամբ և այգեգործությամբ։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2001 թվականի մարդահամարի, Աղձքի մշտական բնակչությունը 1801, իսկ առկա բնակչությունը 1655 հոգի է[5]։
Աղձքի ազգաբնակչության փոփոխությունը[6].
Պատմություն
խմբագրելԺամանակին եղել է ուրարտական ամրոց, որի հետքերը այժմ պահպանվում են, ապա եղել է՝ հին հայոց սեփական ամրոցներից մեկը։ Այստեղ է գտնվում Արշակունյաց ստորերկրյա կամարակապ դամբարանը, որի մեջ հատուկ շինված տապանների ճակատին քանդակված են հայոց հնագույն շրջանի հատուկ քանդակներ։
Այս դամբարանին մոտիկ կա մի հին եկեղեցու մնացորդ, որի փլատակների բեկորները ցույց են տալիս, որ V դարում կանգնված մի եկեղեցի է եղել։ Այս շրջանի ձորերի մեջ խիստ շատ կան հետաքրքրական քարայրեր ուշագրավ մանրամասնություններով, որոնցից ոմանք քարե դռներով են[10]։ Ամենայն հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու (ծ. թ. անհայտ - 628) ծննդավայրն է։
Պատկերասրահ
խմբագրել-
Դամբարանը
-
Եկեղեցու ավերակները Աղձքում
-
Արշակունիներ
-
Հնավայրը
-
Արշակուների հուշարձանը
-
Աղձք գյուղում
-
Արշակուների դամբարան
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 116 — 992 էջ։
- ↑ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն. «ՀՀ 2001 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները» (PDF).
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 15» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հուլիսի 25-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 549. — 4696 p.
- ↑ http://www.armstat.am/file/article/marz_08_33.pdf
- ↑ Թորոս Թորամանյան, Հայկական ճարտարապետություն, հ. 2 (խմբ. Կարո Ղաֆադարյան), Երևան, «Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակություն», 1948, էջ 112 — 300 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղձք» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 266)։ |