Աղձք

գյուղ Արագածոտնի մարզում
(Վերահղված է Աղցից)

Աղձք, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Աղձք համայնքում, մարզկենտրոնից 7 կմ հյուսիս-արևմուտք[2]։ Հիմնադրվել է 1939 թ.-ին հին բնակավայրի տեղում։

Գյուղ
Աղձք
Aghtsk.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Հիմնադրված է1939 թ.
Այլ անվանումներՁորափ
ԲԾՄ1260±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1935 մարդ (2004)[1]
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
##Աղձք (Հայաստան)
Red pog.png
##Աղձք (Արագածոտնի մարզ)
Red pog.png

Նախկինում Ախիզ անվանումով մտել է Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմի մեջ[3]։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, երկրագործությամբ և այգեգործությամբ։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Աղձքի մշտական բնակչությունը 1801, իսկ առկա բնակչությունը 1655 հոգի է[4]։

Աղձքի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի Բնակչություն
1831 93 մարդ [1]
1897 404 մարդ [1]
1926 603 մարդ [1]
Տարի Բնակչություն
1939 837 մարդ [1]
1959 1040 մարդ [1]
1970 1266 մարդ [1]
Տարի Բնակչություն
1979 1351 մարդ [1]
2001 1801 մարդ [1]
2004 1935 մարդ [1]


ՊատմությունԽմբագրել

Ժամանակին եղել է ուրարտական ամրոց, որի հետքերը այժմ պահպանվում են, ապա եղել է՝ հին հայոց սեփական ամրոցներից մեկը։ Այստեղ է գտնվում Արշակունյաց ստորերկրյա կամարակապ դամբարանը, որի մեջ հատուկ շինված տապանների ճակատին քանդակված են հայոց հնագույն շրջանի հատուկ քանդակներ։

Այս դամբարանին մոտիկ կա մի հին եկեղեցու մնացորդ, որի փլատակների բեկորները ցույց են տալիս, որ V դարում կանգնված մի եկեղեցի է եղել։ Այս շրջանի ձորերի մեջ խիստ շատ կան հետաքրքրական քարայրեր ուշագրավ մանրամասնություններով, որոնցից ոմանք քարե դռներով են[6]։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  2. Ս.Հ. Հարությունյան (2003)։ Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003)։ Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն։ ISBN 9994100009 
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 116
  4. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն։ «ՀՀ 2001 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները» 
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 15»։ Վերցված է 2013 Հուլիսի 25 
  6. Թորոս Թորամանյան, Հայկական ճարտարապետություն, հ. 2 (խմբ. Կարո Ղաֆադարյան), Երևան, «Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակություն», 1948, էջ 112 — 300 էջ։