Աղստևի ջրամբար (ադրբ.՝ Ağstafa su anbarı), ջրամբար ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Ղազախի շրջանի Ջաֆարլի գյուղի մոտակայքում՝ Աղստև գետին։

Աղստևի ջրամբար
Տեսակջրամբար
Երկիր Ադրբեջան[1]
ԲԾՄ456 մետր
Ավազանի երկիր Ադրբեջան
Լիճ հոսող գետԱղստև
Լճից հոսող գետԱղստև
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ջրամբարը շահագործման է հանձնվել 1969 թվականին։ Ամբարտակի բարձրությունը կազմում է 52 մ, տարածքը ընդհանուր մակերևույթը՝ 6,30 կմ², ջրի ծավալը՝ 0,12 կմ³: Ջրամբարը սպասարկում է Աղստևի, Ղազախի, Թովուզի և Շամքիրի շրջանների ոռոգումը՝ ընդհանուր առմամբ 135 հազար հեկտար հող[2]։

Ջրամբարը մշտապես գտնվում է աղտոտման վտանգի տակ՝ Հայաստանի տարածքում Աղստև գետի հովտում գտնվող բնակավայրերի կենցաղային և արդյունաբերական կեղտաջրերի պատճառով։ Այդ կեղտաջրերը խթանում են ջրում բարդ կենսաքիմիական գործընթացները, որոնք էլ ազդում են ջրի աղտոտմանը։ Ֆենոլների և պղինձի միացությունների միջին տարեկան քանակը մի քանի անգամ բարձր է ընդունված ստանդարտներից[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղստևի ջրամբար» հոդվածին։