Աղջաքենդ (Երզնկայի գավառ)
Աղջաքենդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գտնվում էր Երզնկա-Էրզրում ճանապարհի վրա։
Բնակավայր | ||
---|---|---|
Աղջաքենդ | ||
Երկիր | Թուրքիա | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Երզնկայի գավառ | |
Համայնք | Էրզրումի վիլայեթ | |
Այլ անվանումներ | Աղճաքենդ, Աղճեքենտ, Աղճիքենդ, Աղջակենդ | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | Աղջաքենդցի | |
|
XX դարի սկգբներին ուներ 35-50 տուն բնակիչ` մեծամասնությունը հայեր։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Աղջաքենդի բնակիչների մեծ մասը զոհվել է, մնացածները՝ գաղթել։
Հողը բերրի չէր, որի պատճառով բնակիչները հիմնականում զբաղվում էին արհեստներով։ Տարածված էր բրուտագործությունը։ Աղջաքենդն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի և մատուռ։ Գյուղում գործում էր երկսեռ վարժարան, որն ուներ 8-10 աշակերտ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 190 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 258)։ |