Աղձնիք (Խարբերդի գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղձնիք (այլ կիրառումներ)
Աղձնիք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում։
Արևմտյան Հայաստանի բնակավայրեր | |
---|---|
Աղձնիք | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառ | Խարբերդի գավառ |
Բնակչություն | 700 մարդ (XX դար) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | աղձնիքցի |
XX դարի սկզբին ուներ շուրջ 700 հայ բնակիչ։ 1915 թվականին թուրքերը բնակիչներին աքսորեցին Դիարբեքիր, Ուրֆա, որտեղ նրանց մեծ մասը կոտորվեց։ Փրկվեց ընդամենը 73 հոգի։
Բնակիչները զբաղվում էին հողագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Աղձնիքն ուներ վանք և 3 եկեղեցի։ Գյուղն ուներ 2 դպրոց[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 181 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 257)։ |