Դանիել Աղթամարցի
(Վերահղված է Աղթամարցի Դանիելից)
Դանիել Աղթամարցի (անհայտ[1] - անհայտ[1]), XV դարի հայ գրիչ և մանրանկարիչ։ Ապրել և ստեղծագործել է Աղթամարում։ Աշակերտել է հորեղբորը՝ Զաքարիա նկարչին։ Դանիելի ընդօրինակած կամ պատկերազարդած մեզ հայտնի ձեռագրերն են՝ 1403-ի «Ավետարան»-ը, 1404-ի «Մաշտոց»-ը, 1409-ի «Ճառընտիր»-ը, 1412-ի «Ճաշոց»-ը, 1433-ի և 1436-ի ավետարանները (բոլորն էլ՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ․ №№ 4923, 4787, 994, 9093,4963, 5543) ու Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնում (Թբիլիսի) պահվող 1426-ի «Ավետարան»-ը (ձեռ․№ 23)։ Դանիելը շարունակել է Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ավանդները։ Նա ևայ մանրանկարչության «ժողովրդական ուղղության» ներկայացուցիչներից է։
Դանիել Աղթամարցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | գրիչ և մանրանկարիչ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 281)։ |