Ճառընտիր (994), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 994 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1409 թվականին Դանիել գրիչի կողմից, Աղթամարում։ Ստացողը եղել է Հովհաննես տանուտերը։ Գրված է թղթի վրա, որը ունի 31․5X22 չափս։ Ձեռագիրը կազմված է 484 թերթից։ Գրված է երկսյուն, բոլորգիր։ Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Պահպանակը ունի մագաղաթ 1 էջ, գրված է՝ մագաղաթի վրա՝ բոլորագիծ երկաթագիրով։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ կապույտ կտավ։ Հիշատակարաններ՝ գրչի՝ 19բ, 200բ, 483ա, հետագայի՝ 1բ (1631 թ․), 196բ․ 380բ (17-րդ դար)[1]։

Ճառընտիր
Տեսակձեռագիր
ԳրիչԴանիել
ՍտացողՀովհաննես տանուտեր
Տարեթիվ1409
ՎայրԱղթամար
Թերթեր484
ՆյութԹուղթ
Չափս31․5X22
ԳիրԵրկսյուն, բոլորգիր
Տող28
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազարդ
Մանրանկարչությունկիսախորան, լուսանցազարդ
ԺողովածուՄատենադարան

Բովանդակություն խմբագրել

  • Ճառք, Խրատք (Ոսկեբերան, Եփրեմ, Եղիշէ, Յովհ․ Մանդակունի, Սարգիս Շնորհալի․ Յակ․ Սրճեցի, Կիւրեղ Երուսաղէմացի)։
  • Ներբողք (Եփրեմ, Եպիփան, Պետ․ Սիւնեցի, Պրկող, Յակոբ)։
  • Յաղագս մոդուց, Մանկանց Բեթղեհէմի, ժողովոյն Նիկիոյ։
  • Պիղատոսի Թուղթ առ Տիրերիոս։
  • Տեսիլք Գէորդայ զօրավարի, Կոստանդիանոսի, Սահակայ։
  • Ի պատմութենէն Վարդանայ և Հայոց պետերազմին Եղիշէի։
  • Վարք, Վկայաբանութիւնք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 455 — 1636 էջ։