Աղեշունչներ (լատ.՝ Enteropneusta), կիսաքորդավորների ենթատիպի ծովային կենդանիների դաս։ Հայտնի է մոտ 100 տեսակ։

Արտաքին տեսքԽմբագրել

Երկարություն 0,01-1 մ։ Մարմինը որդանման է՝ պատված թարթիչավոր էպիթելով և կազմված 3 մասից՝ կնճիթ, օձիք, իրան։ Երկսեռ են, արուն ե էգն արտաքինով չեն տարբերվում։

Խռիկային ճեղքերը դասավորված են կերակրափողի 2 կողմում (այստեղից՝ աղեշունչներ անվանումը)։

Արտաթորության համակարգԽմբագրել

Արտաթորության համակարգը նեֆրիտային է, նյարդայինը կազմված է մեջքափորային հանգույցներից, արյունատարը՝ մեջքափորային երկայնաձիգ անոթներից։ Լողում են ազատ, ապրում են ծովերի ծանծաղուտներում, սնվում բույսերի և կենդանիների քայքայված մնացորդներով։

Աղեշունչների բնորոշ ներկայացուցիչը բալանոագլոսն է։ Աղեշունչները անողնաշարավորների և քորդավորների միջև կապող օղակ են։

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։