Աղբաղբուկիկ Կոչիի

բույսերի տեսակ
Աղբաղբուկիկ Կոչիի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Կատվախոտազգիներ (Valerianaceae)
Ցեղ Կատվախոտ (Valerianella)
Տեսակ Աղբաղբուկիկ Կոչիի (V. kotschyi)
Միջազգային անվանում
Valerianella kotschyi

Աղբաղբուկիկ Կոչիի (լատին․՝ Valerianella kotschyi), կատվախոտազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույսեր։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

15-20 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ Կիսագնդաձև ծաղկաբույլը խիտ է։ Վարդագույն պսակը մանր է։ Տերևները ամբողջական են կամ վերինները՝ թեթևակի փետրաձև հատված։ Բաժակը լինում է ափսեանման, լայն եռանկյունաձև, ցանցաթաղանթավոր և շատ կարճ կեռանման սրածայրով վերջացող ատամներով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում, Էլպին և Չիվա գյուղերի շրջակայքում։ Տեսակը հանդիպում է նաև Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում և Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից մոտ 1000 մ բարձրության վրա, չոր լանջերին, տափաստաններում, ֆրիգանանման բուսականության մեջ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղակալում՝ հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա։ Տարածմասն և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին, գյուղատնտեսական գործունեության ինտենսիվացման հետ կապված, աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում՝ ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.