Աղասի Աղասյան

հայ ծանրամարտիկ

Աղասի Կորյունի Աղասյան (օգոստոսի 29, 1988(1988-08-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 8, 2019(2019-07-08), Երևան, Հայաստան), հայ ծանրամարտիկ, ծանրամարտի համաշխարհային ուսանողական խաղերի, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն[1], Հայաստանի բազմակի չեմպիոն[2]։

Աղասի Աղասյան
Ծանրորդ Աղասի Աղասյան.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Ամբողջական անուն`Աղասի Կորյունի Աղասյան
Մասնագիտացում`Ծանրորդ
Երկիր`Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ`օգոստոսի 29, 1988(1988-08-29)
Ծննդավայր`Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ`հուլիսի 8, 2019(2019-07-08) (30 տարեկան)
Մահվան վայր`Երևան, Հայաստան
Քաշ`95 կգ

ԿենսագրությունԽմբագրել

Աղասի Աղասյանը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 29-ին, Երևանում։ Մանկության տարիներից զբաղվել է ծանրամարտով։

Մարզական կարիերաԽմբագրել

Ծանրամարտում Աղասի Աղասյանի առաջին լուրջ նվաճումը եղել է 2010 թվականի հուլիսին, երբ Աղասին մասնակցել է ծանրամարտի աշխարհի երկրորդ ուսանողական առաջնությանը և դարձել աշխարհի չեմպիոն[3]։ 2010 թվականի նոյեմբերին Աղասին դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության՝ մինչև 23 տարեկանների տարիքային խմբի փոխչեմպիոն[4]։ 2011 թվականին ևս Աղասին դարձել է Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն[5]։ 2012 թվականին՝ 24 տարեկանում, նա նվաճել է Ուսանողների աշխարհի առաջնության արծաթե մեդալը[6]։ Հաջորդ տարի՝ 2013 թվականին, նա դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն[7]։

2014 թվականի ապրիլին Աղասին, մասնակցելով Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, 85 կգ քաշային կարգի B ենթախմբում գրավել է առաջին տեղը[8]։

2014 թվականի նոյեմբերին Աղասի Աղասյանը մասնակցել է Ալմաթիում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանը և B խմբում զբաղեցրել հինգերորդ հորիզոնականը[9]։

2016 թվականին պետք է մասնակցեր «Fajr Cup» մրցաշարին[10], սակայն մասնակցեց միայն Առաքել Միրզոյանը։

Աղասի Աղասյանը 2016 թվականին մասնակցել է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությանը։ Այս առաջնությանը նախորդել էր Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա միանշանակորեն հայտարարել էր, որ Աղասի Աղասյանը որքան էլ լավ մարզավիճակում գտնվի, միևնույն է, չի հրավիրվելու ազգային թիմ[11]։ Առաջնության ժամանակ նա պայքարել է մինչև 94 կգ քաշային կարգում (մինչ այդ հիմնականում հանդես էր գալիս մինչև 85 կգ քաշային կարգում) և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը[12]՝ երկամարտի 344 կգ արդյունքով։ Զիջել է միայն գյումրեցի երիտասարդ ծանրորդ Կարուշ Ղուկասյանին, որի երկամարտի արդյունքը 350 կգ էր։ Վերջին մոտեցման ժամանակ Աղասին ծանրաձողը նախատեսվածից երկար է պահել իր գլխավերևում, ինչից հետո հանել է մարզակոշիկները և թողել մրցահարթակի վրա․ այդ առաջնությունը որոշիչ էր օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար, սակայն առաջնության ժամանակ տեղի ունեցած տարօրինակ միջադեպի պատճառով ծանրորդը չստացավ օլիմպիական ուղեգիր, անգամ չմասնակցեց պարգևատրման արարողությանը՝ այդ կերպ արտահայտելով իր դժգոհությունը[13]։ Առաջնությունից հետո ծանրորդը գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում․

  «Ես հեռանում են սպորտից ճակատս բարձր: Թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր իմ կոշիկներից էժան են»։
- Աղասի Աղասյան
 


Միջադեպից հետո Աղասի Աղասյանը հայտարարեց, որ մտադիր է մարզչական աշխատանքով զբաղվել[14]։

2016 թվականի օգոստոսին Բրազիլիայում ընթացող օլիմպիական խաղերի ժամանակ 85 կգ քաշային կարգում հանդես եկող Առաքել Միրզոյանը դուրս է մնում պայքարից, ինչից հետո Աղասի Աղասյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ բովանդակությամբ գրառում է կատարում[15]

  «85 կգ քաշային կարգում ամենաուժեղը ես եմ, քանի մարզվում եմ: Ու ոչ ոք ինձ չի կարող հաղթել, անկախ ամեն ինչից»:
- Աղասի Աղասյան
 


2017 թվականին հեռացել է մեծ սպորտից։

Անձնական կյանքԽմբագրել

Աղասի Աղասյանը ամուսնացած էր։ Ուներ մեկ դուստր և մեկ որդի։

ՄահԽմբագրել

Աղասի Աղասյանը մահացել է 2019 թվականի հուլիսի 8-ին[16][17][18][19][20][21][22]՝ հուլիսի 5-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով[23]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Աղասի Աղասյանը համաշխարհային ուսանողական խաղերի, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է։
  2. Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը
  3. Աղասի Աղասյանը ծանրամարտի չեմպիոն է դարձել ուսանողների շրջանում
  4. Աղասի Աղասյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիրն է։
  5. 2011 թւականի Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասեան
  6. Ծանրորդ Աղասի Աղասյանը նվաճել է ուսանողների ԱԱ արծաթե մեդալ
  7. Աղասի Աղասյանը համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն է դարձել
  8. Ծանրորդ Աղասի Աղասյանն առաջինն է Եվրոպայի առաջնության B ենթախմբում
  9. Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող ծանրորդ Աղասի Աղասյանը B խմբում 5-րդ տեղն է զբաղեցրել
  10. Առաքել Միրզոյանը և Աղասի Աղասյանը կմասնակցեն «Fajr Cup» միջազգային մրցաշարին
  11. Փաշիկ Ալավերդյանի սենսիացիոն հայտարարությունը Աղասի Աղասյանի մասին
  12. Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջում ընթացքի մեջ է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Մինչև 94 կգ քաշայինների պայքարում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Աղասի Աղասյանի մասնակցությամբ: Ծանրորդը, ով հիմնականում հանդես է գալիս մինչև 85 կգ քաշային կարգում, այս առաջնությանը մասնակցում էր 94 կգ քաշայինների պայքարին:
  13. Վերջին մոտեցմամբ Աղասյանը բարձրացրեց 190 կգ-ոց ծանրաձողը ու այն սովորականից ավել պահել գլխավերևում, ինչից հետո հանել է մարզակոշիկներն ու թողել դրանք մրցահարթակի վրա: Պարգևատրման արարողությանը մարզիկը չի ներկայացել: Ամենայն հավանականությամբ, Աղասյանը նման կերպ արտահայտում էր իր բողոքը` կապված օլիմպիական խաղեր չմեկնելու հետ
  14. Ծանրամարտի Հայաստանի առաջնության 95 կգ քաշային կարգում 2-րդ արդյունք գրանցած Աղասի Աղասյանը, հեռանալով մեծ սպորտից, հայտարարել է, որ մտադիր է մարզչական աշխատանքով զբաղվել:
  15. Աղասի Աղասյան. «Առաքելն ինձ զիջում էր, բայց Ռիո գնաց հոր շնորհիվ»
  16. Ավտովթարից մահացել է Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը
  17. Մահացել է ծանրորդ Աղասի Աղասյանը
  18. Armenian weightlifting champion killed in car accident
  19. Ավտովթարի հետևանքով մահացել է ծանրամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը
  20. Ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը
  21. Մահացել է ծանրամարտի ՀՀ բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը
  22. Ավտովթարի հետեւանքով մահացել է Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը
  23. Ավտովթարից երեք օր անց մահացել է ծանրամարտիկ Աղասի Աղասյանը