Աղաչյորեն (թուրքերեն՝ Ağaçören), քաղաք և շրջան Թուրքիայի կենտրոնական մասում, Աքսարայի մարզում։ 2012 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 3047 մարդ։ Աղաչյորենի քաղաքապետը Էրքան Յըլմազն է։ Քաղաքը գտնվում է Անատոլիայի կենտրոնական մասում։ Կլիման մայրցամաքային է։ Քաղաքը կարևոր տուրիստական կենտրոն է տարածաշրջանում։ Այստեղ կան մեծ թվաքանակով հանքային աղբյուրներ։ Տարեկան այստեղ մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ են գալիս Թուրքիայի մյուս քաղաքներից։

Բնակավայր
Աղաչյորեն
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԲԾՄ1100±1 մետր
Բնակչություն7577 մարդ (2022)
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքagacoren.gov.tr
Աղաչյորեն (Թուրքիա)##
Աղաչյորեն (Թուրքիա)

Աշխարհագրական դիրք խմբագրել

Քաղաքը գտնվում է մարզի հյուսիսային մասում՝ շրջկենտրոն Աքսարայից 50 կիլոմետր դեպի հյուսիս։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 1169 մետր բարձրության վրա[1]։

Բնակչություն խմբագրել

Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալներով Աղաչյորենի բնակչությունը 2012 թվականին կազմել է 3047 մարդ, որից տղամարդիկ կազմել են բնակչության 50,5 %-ը, իսկ կանայք՝ 49,5 %-ը[2]։

Տրանսպորտ խմբագրել

Մոտակա օդանավակայանը գտնվում է մոտակա Գյուլշեհիր քաղաքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Agacoren, Turkey Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  2. «Թուրքիայի վիճակագրության ինստիտուտ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.

Falling Rain Genomics, Inc. «Geographical information on Ağaçören, Turkey». Վերցված է 2008 թ․ ապրիլի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղաչյորեն» հոդվածին։