Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մելիք-Աղամալյան (այլ կիրառումներ)

Աղամալ Մելիք-Աղամալյան Սիմոնի (1830 թվական, Երևան - 1906 թվական, Ալեքսանդրապոլ, այժմ՝ Լենինական), հայ թառահար (նվագել է նաև քամանչա և դափ

Մերձավորարևելյան, մասնավորապես իրանական երաժշտության քաջագիտակ, իր մրցակիցներին մշտապես գերազանցել է մուղամների և դաստգյահների իմացությամբ ու դրանց բարդ բովանդակությունը հարազատորեն հաղորդելու ունակությամբ։ Որպես ժամանակի վիրտուոզ թառահար արժանացել է Իրանի շահի պարգևին՝ պալատական հավաքածուից նվիրված թառի։ Կոմպոզիտոր Ն․ Տիգրանյանը Մելիք-Աղամալյանի կատարումից գրառել և դաշնամուրային մշակումով հրատարակել է Բայաթի-Քուրդ, Բայաթի-Շիրազ, Հեյդարի, Շահնազ, Զատգյահ, Նովրուզ Արաբի, Նավա, Սեգյահ, Շյուշթար և այլն մուղամներ ու դաստգյահներ, որոնք Արևելքի ժողովրդա-պրոֆեսիոնալ երաժշտության տվյալ ժանրի առաջին նոտագրումներից են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 386 CC-BY-SA-icon-80x15.png