Ահսան Ակբար, (բենգալերեն՝ আহসান আকবার, 1983, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), Բանգլադեշի ծագումով անգլիացի պոետ և գրող։

Ահսան Ակբար
Ծնվել է1983
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունպոետ, գրող
Լեզուանգլերեն
Ազգությունբրիտանացի
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՏնտեսագիտություն
Ստեղծագործական շրջան2013- ներկա
Կայքahsanakbar.com

Վաղ կյանքը խմբագրել

Ակբարը ծնվել է Լոնդոնում[1] և հետագայում մեծացել է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում մինչև 16 տարեկանը[2], երբ վերադարձել է Միացյալ Թագավորություն։ Նա Էքսետերի համալսարանում ուսումնասիրել է տնտեսություն, աշխատել որպես վինիլային սկավառակներ վաճառող, գրավաճառ, Լոնդոնյան Սիթիում և Հարավաարևելյան Ասիայում[1]՝ որպես բաժնետեր։

Ակբարը նկարագրել է 1980-ական թվականների աճը՝ որպես թերություններով փորձ։ «Ժամանցը քիչ էր,- ասում էր նա,- գնդախաղ չկար, հեռուստատեսությամբ ոչ մի հատուկ բան չկար»։ Ժամանցը հիմնականում բացակայում էր, ամեն ինչ տեղի էր ունենում այլ վայրերում, և իր երևակայությունը իշխում էր[2]։

Կարիերա խմբագրել

2013 թվականի նոյեմբերին հրատարակվում է Ակբարի առաջին գիրքը՝«Սատանայի բութ մատի դրոշմը»[2]։ Այն պոեմների ժողովածու է, որը հրատարկության սկզբից էլ արժանացել է քննադատների ճանաչմանը։ Գիրքը ներառվել է Լոնդոնի ՍՕԱՍ համալսարանի անգլիական գրականության ընթերցման ծրագրում[1]։

Այժմ Ակբարն աշխատում է մի վեպի վրա, գրել է «Հեռագրի», «Լոս Անջելես Թայմսի», «Վասաֆիրիի», «Գրանտայի», «Դաքքա Թրիբյունի» և այլ միջազգային հրատարակչությունների համար[1]։ Նրա «Ծառն առանց արմատների» պոեմը ընտրվելէ Դաքքան «Մայրաքաղաքներում» ներկայացնելու համար, որը աշխարհի բոլոր մայրաքաղաքների մասին ժողովածու է։ Ժողովածուն հրատարկվել է 2016 թվականին «Bloomsbury International»-ում[1][3]։

Ակբարը Դաքքայի գրական փառատոնի տնօրենն է (նախկինում հայտնի՝ որպես Դաքքայի Հայ փառատոն)[4]։ Նա անգլիական Bengal Lights գրական ամսագրի վարչության անդամ[1] է և WMC Camden College-ի կառավարիչ[5]։

Ակբարը Գրանտայի և Վասաֆիրի համար այլ վայրերում կազմակերպել է Բանգլադեշի գրականությունը[1]։

Գրքերը խմբագրել

Տարի Վերնագիր Հրատարակիչ ISBN
2013 Սատանայի բութ մատի դրոշմը Bengal Lights Books Կաղապար:ISBNT

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Karim, Mohammed Abdul; Karim, Shahadoth (November 2016). British Bangladeshi Who's Who (PDF). British Bangla Media Group. էջ 16. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  2. 2,0 2,1 2,2 Eagle, Andrew (2014 թ․ հունվարի 12). «Discovering a Cold Climate Bengal». The Daily Star. Bangladesh. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  3. «Poetry anthology on capital cities edited by Indian poet-diplomat launched in London». Daily News and Analysis. India. 2017 թ․ փետրվարի 2. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  4. Tran, Mark (2016 թ․ նոյեմբերի 17). «Dhaka Lit Fest to elevate Bangla Literature towards greater heights». Dhaka: Dhaka Courier. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  5. «WMC». Camden College. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել