Ահմեդ II
Ահմեդ II (օսմ. آحمد ثانى — Âhmed-i sânî, թուրք.՝ İkinci Ahmet, փետրվարի 25, 1643[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - փետրվարի 6, 1695[1][2], Ադրիանուպոլիս, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան 1691 - 1695 թվականներ[3]։ Իբրահիմ I-ի որդին է։
Ահմեդ II | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 25, 1643[1][2] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | փետրվարի 6, 1695[1][2] (51 տարեկան) |
Մահվան վայր | Ադրիանուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Գերեզման | Ստամբուլ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | կառավարիչ |
Ամուսին | Rabi'a Haseki Sultan? |
Ծնողներ | հայր՝ Իբրահիմ I, մայր՝ Խադիջա Մուազզիզ |
Զբաղեցրած պաշտոններ | Օսմանյան կայսրության սուլթան |
Ստորագրություն | |
Ahmed II Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Իբրահիմ I սուլթանի և Հատիջե Մուազզեզ Սուլթանի որդին, Մեհմեդ IV-ի և Սուլեյման II-ի կրտսեր եղբայրը։ Նախքան գահակալելն ավելի քան 40 տարի մեկուսացված է եղել Թոպկապի պալատում (բառացի՝ «վանդակ»)։
Ահմեդ II-ի կառավարման օրոք անհաջող շարունակվում էր օսմանների պատերազմն ընդդեմ Սուրբ Լիգայի։ 1691 թվականի օգոստոսի 19-ին օսմանյան զորքերը պարտվեցին Սլանկամենի ճակատամարտում կայսերական զորքին, որի հրամանատարը Լյուդվիկ Բադենն էր։ Այս ճակատամարտում վախճանվեց մեծ վեզիր Ֆազիլ Մուստաֆա փաշան։
ԸնտանիքԽմբագրել
Կանայք և ստրկուհիներ[4]Խմբագրել
- Ռաբիյա Սուլթան
- Այշե Սուլթան
- Շաեստե խանում
ՏղաներԽմբագրել
- Շեհզադե Իգրամիմ (1692 թվական հոկտեմբերի 6 - 1714 թվական մայիսի 4, մայրը՝ Ռաբիյա Սուլթան)
- Շեհզադե Սելիմ (1692 թվական հոկտեմբերի 6 - 1693 թվական մայիսի 15, մայրը՝ Ռաբիյա Սուլթան)
- Շեհզադե Ահմեդ (1692-1706, մայրը՝ հավանաբար Այշե Սուլթան)
ԱղջիկներԽմբագրել
- Խաջիյա Սուլթան (1692 — 1694, մայրը՝ Շաեստե խանում)
- Ատիկե Սուլթան (ծնվել և մահացել է 1694 թվականի հոկտեմբերի 21-ին, մայրը՝ Շաեստե-խանում)
- Ասիե Սուլթան (1693 թվականի դեկտեմբերի 24 - 1695 դեկտեմբերի 9, մայրը՝ Ռաբիյա Սուլթան)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — Leksikografski zavod Miroslav Krleža, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ Ахмед I // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907
- ↑ «The Imperial House of Osman: Genealogy»։ Արխիվացված է օրիգինալից 2006-05-02-ին։ Վերցված է 2006-05-02
ԳրականությունԽմբագրել
- Caroline Finkel, Osman’s Dream: The Story of the Ottoman Empire, 1300–1923 (London: John Murray, 2005), 312–15
- Michael Hochendlinger, Austria’s Wars of Emergence: War, State and Society in the Habsburg Monarchy, 1683–1797 (London: Longman, 2003), 157–64.
Արտաքին հղումներԽմբագրել
- Օսմանյանների կայքէջ (անգլ.)
- Օսմանյաններ (անգլ.)