Ահաբեկչություն Շեմդինլիում
Շեմդինլիի ահաբեկչություն (թուրքերեն՝ Şemdinli terör), ահաբեկչական գործողություն, որը տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 9-ին Թուրքիայի Հաքյարիի մարզի Շեմդինլի քաղաքում։ Ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 18, ներառյալ 8 քաղաքացիական անձ և 10 զինվորական, վիրավորվել՝ 27 մարդ[1][2][3][4][5][6][7][8][9][10]։ Ավտոմեքենան պայթել է քաղաքային ժանդարմերիայի շենքի մոտ։ Հոկտեմբերի 9-ին կեսօրին Milliyet հայտարարություն տարածեց, որ ժանդարմերիայի շենքի մոտ պայթել է ավտոմեքենա, որից հետո շտապ օգնության մեքենաները շտապում են դեպքի վայր։ Զոհերի մասին հաղորդագրություն դեռ չկար[11]։ Ժամը 2-ի սահմաններում թուրքական NTV հեռուստաալիքը փոխանցեց 6 զինվորականների մահվան մասին, իսկ կես ժամ անց TRT 2 Haber հեռուստաալիքը տեղեկացրեց 9 զոհերի և մոտ 30 վիրավորների մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Բինալի Յըլդըրըմը արդեն իսկ հանդես են եկել կոչով բնակչությանը։ Թուրքական կառավարությունը մեղադրում է Քրդական բանվորական կուսակցությանը ահաբեկչությունը կազմակերպելու և իրականացնելու մեջ։ Վիրավորները հոսպիտալացվել են Յուքսեքովա և Շեմդինլի պետական հոսպիտալներ[12]։ Թուրքական պետական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի։
Ահաբեկչություն Շեմդինլիում թուրքերեն՝ Şemdinli terör | |
---|---|
Տեսակ | ահաբեկչական գործողություն |
Երկիր | Թուրքիա |
Գրոհի վայր | Շեմդինլի, Հաքյարիի մարզ |
Տեղադրանք | Şemdinli? |
Գրոհի նպատակ | ահաբեկչության իրականացում |
Տարեթիվ | 2016 թվականի հոկտեմբերի 9 |
Գրոհի միջոց | պայթուցիկ սարք |
Զոհվածներ | 18 |
Վիրավորներ | 27 |
Կազմակերպիչներ | ենթադրաբար Քրդական բանվորական կուսակցություն |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «PKK terrorists kill 18, injure 27 in bomb laden vehicle attack on gendarmerie checkpoint». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Truck bomb attack on soldiers kills 18 in southeast Turkey». 2016 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին – via Reuters.
- ↑ «Blast hits Turkish gendarmerie post in southeast». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «18 killed in PKK car bomb attack in Turkey's Hakkari - LOCAL». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Turkey: Deaths as car bomb hits Hakkari army station». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «18 Killed in PKK Car Bomb in Southeast Turkey; 27 Wounded». AP. 2016 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին – via The New York Times.
- ↑ «Car bomb kills 18, injures 27 at military police station in southeastern Turkey». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Turkey-PKK conflict: Checkpoint car bomb kills 17». 2016 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին – via www.bbc.com.
- ↑ CNN, Max Blau. bombing/index.html «Turkey car bombing kills eight soldiers». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն); Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Explosion outside police station in Istanbul». 2016 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ http://www.milliyet.com.tr/tsk-hakkari-de-387-terorist-gundem-2324064/
- ↑ http://www.trt.net.tr/armenian/t-owrk-ia/2016/10/09/hardzakowm-shemdinliowm-ka-nahatakner-585776