Ակցիումի ճակատամարտ
Ակտիումի ճակատամարտ, մ.թ.ա. 31 թվականի սեպտեմբերի 2–ին Հունաստանի արևմտյան մասում՝ Ակտիումի մոտ տեղի ունեցած ծովային ճակատամարտ հռոմեական քաղաքական գործիչներ և զորավարներ Օկտավիանոսի և Մարկոս Անտոնիոսի միջև։ Այդ ճակատամարտում Անտոնիոսը, որին դաշնակցում էր եգիպտոսի թագուհի Կլեոպատրան, ջախջախիչ պարտություն է կրել և փախել Եգիպտոս։ Ակտիումի ճակատամարտով և դրան հաջորդած Անտոնիոսի և Կլեոպատրայի ինքնասպանությամբ ավարտվել է Հռոմում քաղաքացիական պատերազմների շրջանը։
Ակտիումի ճակատամարտ | |||||
---|---|---|---|---|---|
Հին Հռոմի հանրապետական շրջանի քաղաքացիական վերջին պատերազմ | |||||
| |||||
| |||||
Հակառակորդներ | |||||
Օկտավիանի զորքերը և համակիրներ | Եգիպտոս, Անտոնիոսի համակիրներ | ||||
Հրամանատարներ | |||||
Մարկոս Վիպսանիոս Ագրիպպա | Անտոնիոս | ||||
Կողմերի ուժեր | |||||
400 ռազմանավ, մեծամասնությամբ փոքր Լիբուրնիան նավեր և Հեխերես 16,000 լեգեոնական ծովային նավաստիների և 3,000 աղեղնաձիգների հետ։ | 230 ռազմանավ, մեծամասնությամբ քինքերեմներ մեծ Դեսերեսների հետ, 30/50 տրանսպորտներ և 60 եգիպտական ռազմանավեր։ 2,000 աղեղնաձիգներ և 20,000 լեգեոնական ծովային նավաստիներ։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |