Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակունք (այլ կիրառումներ)

Ակունք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Օվաջիկի գավառակում[1]։ Գտնվում էր Օվաջիկի և Բոլոմորիի շրջանների սահմանագլխին, ճանապարհից դուրս և հաղորդակցությունից կտրված վայրում։

Գյուղ
Ակունք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՕվաջիկի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունակունքցի
Ժամային գոտիUTC+3

Բնակչություն

խմբագրել

XIX դարի վերջին ուներ 96 տուն՝ 960 հայ և 125 տուն՝ 750 քուրդ բնակչով։

Տնտեսություն

խմբագրել

Գյուղը հարուստ էր տաք և սառը հանքային աղբյուրներով։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Ակունքից արևմուտք գտնվում էին Ս. Հրաշափառ եկեղեցու ավերակները[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 145-146

Աղբյուրներ

խմբագրել