Ակումբ (թուրքերեն՝ Kulüp), 2021 թվականի արտադրության թուրքական հեռուստասերիալ, որն արտադրվել է Netflix-ի համար։ Ռեժիսորներն են Սերեն Յուջեն և Զեյնեփ Գյունայ Թանը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Գյոքչե Բահադըրը, Բարըշ Արդուչը, Ասուդե Քալեբեքը, Սալիհ Բադեմջին, Ֆըրաթ Թանըշը և Մեթին Աքդյուլգերը[2]։ Netflix-ում պրեմիերան կայացել է 2021 թվականի օգոստոսի 5-ին։ Հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը բաղկացած է 10 սերիայից։ Եթերաշրջանը բաղկացած է երկու մասից, համապատասխանաբար, 6 և 4 սերիաներից[3]։ Երկրորդ մասի պրեմիերան կայացել է 2022 թվականի հունվարի 6-ին[4]։

Ակումբ
թուրքերեն՝ Kulüp
Изображение логотипа
Ժանրդրամա
Երկիր{{{2}}} Թուրքիա
Լեզութուրքերեն
սեֆարդերեն
ՌեժիսորՍերեն Յուջե
Զեյնեփ Գյունայ Թան
Գլխավոր
դերերում
Գյոքչե Բահադըր
Բարըշ Արդուչ
Ասուդե Քալեբեք
Սալիհ Բադեմջի
Ֆըրաթ Թանըշ
Մեթին Աքդյուլգեր
ՊրոդյուսերՋենգիզ Չաղաթայ
Գործադիր պրոդյուսերՍաներ Այար
ՍցենարիստՌանա Դենիզեր
Նեջաթի Շահին
Այշին Աքբուլութ
Սերքան Յորուք
Բենգյու Յուչունջյու[1]
ԵրաժշտությունԷնդեր Աքայ
Ջեմ Էրգունօղլու
Գյոքհան Մերթ Քորալ
ԽմբագիրԱհմեթ Սեսիգյուրգիլ
Պատմվածքի վայրՍտամբուլ
Դարաշրջան1955 և 1960
Նկարահանման վայրՍտամբուլ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ10
Էկրաններին է2021 թվականի նոյեմբերի 5-ից ընթացիկ
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԸնկերությունO3 Medya
ԴիստրիբյուտորNetflix
Պատկերի ձևաչափDigital, 4K Ultra HD
Կարգավիճակեթերաշրջանի ավարտ
Պաշտոնական կայքէջ

Սցենար խմբագրել

Նախկին բանտարկյալ Մաթիլդան 1955 թվականին աշխատում է Ստամբուլի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկում։ Փորձելով լավ հարաբերություններ հաստատել իր դստեր հետ՝ Մաթիլդան պայքարում է դստերը՝ Ռաշելին հեռու պահել Պերայի հանրային կարգը խախտող անձանցից մեկից՝ Ֆըսթըք Իսմեթից։ Մաթիլդան նաև փորձում է պայքարել իր ղեկավարի Օրհանի, գիշերային ակումբի կառավարիչ Չելեբիի և արտիստ Սելիմի դեմ[5][6]։

Դերասանական կազմ խմբագրել

  • Գյոքչե Բահադըր - Մաթիլդա Ասեո, սեֆարդյան հրեուհի, նախկին բանտարկյալ և Ստամբուլի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկի աշխատակից[7],
  • Բարըշ Արդուչ - «Ֆըսթըք» Իսմեթ Դենիզեր, տաքսու վարորդ և Ռաշելի սիրեցյալը,
  • Ասուդե Քալեբեք - Ռաշել Ասեո, Մաթիլդայի դուստրը և Իսմեթի սիրեցյալը,
  • Սալիհ Բադեմջի - Սելիմ Սոնգյուր, գիշերային ակումբի երգիչը
  • Ֆըրաթ Թանըշ - Չելեբի
  • Մեթին Աքդյուլգեր - Օրհան Շահին (Նիկո)
  • Սուզան Քարդեշ - Մեվհիբե Շահին, Օրհանի մայրը,
  • Հյուլյա Դույար, Իսմեթի մայրը,
  • Հալիլ Բաբյուր, Սոներ[8],
  • Սերա Արըթյուրք - Քերիման[9],
  • Մերվե Շեյմա Զենգին - Թասուլա, Ռաշելի հույն ընկերը
  • Իլքեր Քըլըչ - Մորդո, Ռաշելի փեսացուն,
  • Սեզեր Արըչայ - Հաջը
  • Մուրաթ Գարիբաղաօղլու - Դավիթ
  • Իշթար Գյոքսևեն - Ալի Շեքեր, Իսմեթի հայրը,
  • Վալերիա Լախինա - Դիանա, բրիտանական դեսպանատանն աշխատող անգլուհի,
  • Դողունայ Յունալ - Բահթիյար

Արտադրություն խմբագրել

Ի սկզբանե հայտարարվել էր, որ հեռուստասերիալի անվանումը կլինի «Կոդավորված անվանում. ակումբ»։ Հեռուստասերիալի մասին Netflix-ը հայտարարել էր 2020 թվականի հոկտեմբերին՝ նշելով, որ գլխավոր դերերում հանդես կգան Գյոքչե Բահադըրը, Բարըշ Արդուչը և Սալիհ Բադեմջին[10]։ Նույն ամսին հայտարարվեց, որ Ֆըրաթ Թանըշը միացել է հեռուստասերիալի հիմնական դերասանական կազմին[11]։ 2021 թվականի մարտին լրագրող Բիրսեն Ալթունթաշը գրառում էր արել, որտեղ նշվում էր, որ երկրորդային դերերում հանդես կգան Ռուհի Սարըն, Սուզան Քարդեշը և Հազըմ Քյորմյուքչյուն[12]։ Հեռուստասերիալի արտադրությամբ Netflix-ի պատվերով զբաղվել են Սաներ Այարը, Այշե Դուրմազը և թուրքական O3 Medya ընկերությունը։ Ռեժիսորները եղել են Սերեն Յուջեն և Զեյնեփ Գյունայ Թանը, իսկ սցենարիստները եղել են Ռանա Դենիզերը, Նեջաթի Շահինը, Բենգյու Յուչունջյուն, Այշին Աքբուլութը և Սերքան Յորուքը[11]։

Ընդունում խմբագրել

Թուրքիայի հրեական համայնքը մեծապես դրական է գնահատել հեռուստասերիալը։ Հրեական ծեսերի պատկերումը, սեֆարդերենը և քաղաքական թեմաները, ինչպես օրինակ հարստության հարկը, բարձր են գնահատվել համայնքի անդամների կողմից[13][14][15]։ Բացի այդ, տաբու հանդիսացող թեմաների պատկերումը, ինչպես օրինակ ծպտյալ հույները, Թուրքիայում հակահունական տրամադրությունները և 1955 թվականի Ստամբուլի ջարդերը (պատկերված է երկրորդ հատվածում), մեծապես գնահատվել են հույն ուղղափառ համայնքի անդամների կողմից[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kulüp Hakkında Bilinmesi Gerekenler - FilmLoverss». web.archive.org. 2021 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  2. «Gökçe Bahadır başrollü Netflix dizisi 'Kulüp'ten ilk fragman». Cumhuriyet. 2021 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. «Kulüp dizisi konusu nedir? Netflix Kulüp oyuncuları kimler? Kulüp nerede çekildi?». Habertürk. 2021 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. Kotiya, Shruti. «'The Club' Part 2 review: The Glam and Glitz of the 1950s return with the Istanbul Club in Netflix series». www.sportskeeda.com.
  5. «Kulüp dizisi konusu ve oyuncu kadrosu! Kulüp dizisi ilk sezon yayımlandı mı?». Milliyet. 2021 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  6. Pheiffer, Evan (2021 թ․ նոյեմբերի 24). «'The Club': Netflix's Sephardic Heroine Braves Turkey's Troubled Past». Newlines Magazine (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. «Kulüp dizisi oyuncuları kimler, konusu ne? Netflix Kulüp dizisi oyuncu kadrosu». CNN TÜRK (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  8. «Kulüp dizisine yeni oyuncu - Birsen Altuntaş». web.archive.org. 2022 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  9. tarafından, Birsen Altuntaş (2022 թ․ հունիսի 17). «Kulüp dizisinin kadrosuna bir yeni oyuncu daha - Birsen Altuntaş» (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  10. Beyazperde. «Netflix, Türkiye'deki Yeni Projelerini Tanıttı». Beyazperde (թուրքերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
  11. 11,0 11,1 «Netflix'in Türk yapımı 'Kod Adı Kulüp' dizisinin kadrosuna Fırat Tanış dahil oldu». www.cumhuriyet.com.tr (թուրքերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
  12. Mynet. «Barış Arduç ve Gökçe Bahadır'lı Netflix dizisi Kulüp'ün kadrosuna 3 sürpriz isim». Mynet Magazin (թուրքերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
  13. «Türkiye Yahudileri, Kulüp dizisini nasıl buldu?». BBC News Türkçe (թուրքերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
  14. «Netflix 'The Club' connects mainstream Turkey to Jewish heritage». Al Jazeera. 2021 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.
  15. «Murder, intrigue and showbiz in Istanbul: 'The Club' fascinates viewers». TRT World (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 15-ին.
  16. «Turkish Netflix series turns cameras on pogroms, hidden Greeks». Al-monitor (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել