Իզաբելա Մոներ (անգլ.՝ Isabela Moner; հուլիսի 10, 2001(2001-07-10)[1], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[2][3][4]), հայտնի է նաև ինչպես Իզաբելա Մերսեդ (անգլ.՝ Isabela Merced)[5], ամերիկացի երիտասարդ դերասանուհի և երգչուհի։ Առավել հայտնի է Սի-Ջեյի դերով «100 քայլ մինչ ավագ դպրոց» հեռուստասերիալում։

Իզաբելա Մոներ
Ծնվել էհուլիսի 10, 2001(2001-07-10)[1] (22 տարեկան)
ԾննդավայրՔլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
ԿրթությունOhio Virtual Academy?
Քաղաքացիություն ԱՄՆ և  Պերու
ԱզգությունPeruvian Americans?
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ժանրերփոփ
ԸնտրանիԴորան և կորուսյալ քաղաքը և Sweet Girl?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Իզաբելան ծնվել է 2001 թվականի հուլիսի 10-ին Կլիվլենդ քաղաքում, Օհայո նահանգ։ Նրա ծնողներն են Կետրին (ծնունդով Պերույից, Լիմա քաղաք) և Պատրիկ Մոները (Լուիզիանա նահանգից, ԱՄՆ)[2][6]։ Իզաբելան ընտանիքի միջնեկ երեխան է, նա ունի կրտսեր եղբայր՝ Ջովանին և ավագ եղբայր Ջարդեդը[7]։ Մոները հայտարարել է, որ իրեն ավելի շատ համարում է պերուացի, քան ամերիկացի[8]։

Իզաբելայի դերասանական կարիերան սկսվել է տաս տարեկան հասակում՝ Բրոդվեյի բեմում, «Էվիտա» բեմադրությամբ, որտեղ նա իսպաներեն երգել է Ռիկի Մարտինի հետ։ Նույն տարում տեղի է ունեցել Մոների ազգային և միջազգային հեռուսատեսային կարիերայի սկիզբը, որպես «The Net Big Thing New York» շոուի երգչուհի։

Կարիերա խմբագրել

Մոները հաստատել է, որ ցանկացել է դերասանուհի դառնալ շատ փոքր տարիքից, ոգեշնչվելով Շիռլի Թեմպլի և Ջուդի Գառլենդի ֆիլմերով, և սկսել է խաղալ տեղի հանրային թատրոնում՝ 6 տարեկանում[9]։ 10 տարեկանում սկսել է դերասանական կարիերան Բրոդվեյում կայացած «Էվիտա» մյուզիքլում[10], որտեղ Ռիքի Մարտինի հետ երգել է իսպաներեն։ 2015 թվականի սեպտեմբերին Broadway Records լեյբլում թողարկել է Stopping Time ալբոմը[11]։

Մոների առաջին դերը հեռուստատեսությունում եղել է Nickelodeon-ի «100 քայլ մինչ ավագ դպրոց» հեռուստասերիալի, որը հեռարձակվել է 2014-2015 թվականներին, գլխավոր հերոս Սի Ջեյ Մարտինի դերը[10][12]։ Ինչպես նաև 2014-ից 2017 թվականներին հնչյունավորել է Քեյթի դերը «Դորան և ընկերները. քաղաքում» ուսուցողական մուլֆիլմում, որը հանդիսանում է «Դաշա-ճանապարկորդուհի» մուլֆիլմի արդյունքը[13]։ 2015 թվականին հայտնվել է Լորի Կոլինզի դերով Nickelodeon-ի «Ադամի պառակտումը» ֆիլմում[14]։ Ստացել է Սենդիի դերը Nickelodeon-ի 2016 թվականի մեկ այլ՝ «Լեգենդներ. Կորած տաճարի գաղտնիքը» ֆիլմում[15][16]։ 2016 թվականի մայիսին նկարահանվել է «Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը» ֆիլմում, որը վարձույթում է հայտնվել 2017 թվականին[17][18]։ Հնչյունավորել է Հեզերի դերը «Իրական սկյուռ» մուլտֆիլմում, որը թողարկվել է 2017 թվականի օգոստոսի 11-ին[19]։

2018 թվականին խաղացել է «Մարդասպան 2. Բոլորի դեմ» ֆիլմի գլխավոր՝ նարկոկարտելի գլխավորի աղջկա դերը[20][21]։ Այդ նույն տարում խաղացել է Լիզիի, Մարկ Ուոլբերգի և Ռոուզ Բիրնի հերոսների խնամատար աղջկա դերը «Ակնթարթային ընտանիք» կատակերգական ֆիլմում[22]։ 2019 թվականին խաղացել է գլխավոր դերը «Դորան և կորուսյալ քաղաքը» ֆիլմում, «Դաշա-ճանապարհորդուհի» մուլտֆիլմի իրական էկրանավորմանը[23][24]։ Նույն թվականի հունվարին մասնակցել է գալիք Սուրբ ծննդյան «Թող ձյուն գա» կատակերգության դերասանական կազմի ընտրությանը[25]։ Ինչպես նաև նա խաղալու է Ջեյսոն Մոմոայի հետ Netflix-ի «Քաղցր աղջիկ» ֆիլմում[26]։

2019 թվականի հոկտեմբերի 14-ին Մոները իր ինստագրամյան էջում գրառումով հայտարարեց[27], որ որոշել է փոխել անունը և ընտրել Իզաբելա Մերսեդ անունը, ի հիշողություն իր մահացած տատիկի, որի հետ նա երբեք չէր հանդիպել[28]։ Ավելի ուշ Մոները բացատրեց, որ օրինապես չի փոխել իր ազգանունը, ասելով, որ դա ընդամենը բեմական անունն է, սակայն այն շատ խորը իմաստ ունի[29]։ Նրա առաջին երգը՝ Papi-ին թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 25-ին, որին հաջորդել է տեսահոլովակը, որը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 6-ին[30]։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերերը ֆիլմերում և տեսախաղերում
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
2013 Տունը, որը կառուցել է Ջեքը փոքր Նադիա
2016 Միջին դպրոց.Իմ կյանքի ամենավատ տարիները Ջին Գալետա
2017 Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը Իզաբելա
2017 Իրական սկյուռ 2 Հեզեր Հնչյունավորում
2017 Kingdom Hearts χ Back Cover Ավա Տեսախաղ. հնչյունավորում
2018 Մարդասպան 2. Բոլորի դեմ Իզաբելա Ռեյես
2018 Ակնթարթային ընտանիք Լիզի
2019 Դորան և կորուսյալ քաղաքը Դորա
2019 Թող ձյուն գա Ջուլի Իզաբելա Մերսեդ անվանմամբ[25]
- Քաղցր աղջիկ - Նկարահանվում է[26]
Դերերը հեռուստատեսությունում
Տարի Անվանում Դերը Ծանոթագրություններ
2014 Ընտանեկան կյանքի ուղեցույց Ջենի Կրկնվող դեր, 7 էպիզոդ
2014-2017 Դորան և ընկերները. քաղաքում Քեյթ Գլխավոր դեր, հնչյունավորում
2014-2016 100 քայլ մինչ ավագ դպրոց Սի Ջեյ Մարտին Գլխավոր դեր
2015 Ադամի պառակտումը Լորի Կոլինզ Հեռուստաֆիլմ
2016 Լեգենդներ. Կորած տաճարի գաղտնիքը Սեդի Հեռուստաֆիլմ
2019 Կանադայի զարմանալի մրցարշավը Ինքն իր դերում Էպիզոդ. «Clamageddon Continues»[31]

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք Աղբյուրներ
2015 Imagen Awards Լավագույն երիտասարդ դերասանուհի — Հեռուսատեսություն 100 шагов: Успеть до старших классов Առաջադրված [32]
2016 Imagen Awards Լավագույն երիտասարդ դերասանուհի — Հեռուսատեսություն 100 шагов: Успеть до старших классов Հաղթանակ [33]
2017 Teen Choice Award Choice Summer Movie Actress Трансформеры: Последний рыцарь Առաջադրված [34]
2017 CinemaCon Award Տարվա ծագող աստղ Она сама Հաղթանակ [35]
2017 Young Entertainers Award Լավագույն երիտասարդ դերասանական կազմ — գեղարվեստական ֆիլմ Средняя школа: худшие годы моей жизни Առաջադրված [36]
2019 Young Entertainers Award Լավագույն առաջատար երիտասարդ դերասանուհի Семья по-быстрому Հաղթանակ [37]
2019 Imagen Awards Լավագույն դերասանուհի — Գեղարվեստական ֆիլմ Семья по-быстрому Հաղթանակ [38]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. 2,0 2,1 Mark Dawidziak (2014 թ․ օգոստոսի 18). «Isabela Moner is a Cleveland native with two Nickelodeon shows». Cleveland. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  3. «isabela moner on Twitter». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  4. «Află totul despre Isabela Moner». nickelodeon.ro. 2016/03/29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  5. «Isabela Moner To Isabela Merced: Inside The Dora & The Lost City Star's First Single & New Name». refinery29.com. 2019/10/14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. CELIA FERNANDEZ (2015 թ․ հունիսի 6). «EXCLUSIVE: Isabela Moner Dishes On '100 Things To Do Before High School'». latina.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  7. «Isabela Moner». IMDb. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  8. «Esta niña peruana de 14 años será la nueva Megan Fox (+ Fotos) | E! Online Latino | Andes». E! Online Latino. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  9. Katzman, Sarah; Kirshnitz, Nora; Nair, Karthhika (2015 թ․ մայիսի 1). «Nickelodeon star Isabela Moner talks to Kidsday». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
  10. 10,0 10,1 Calvario, Liz Getting to Know Isabela Moner From '100 Things To Do Before High School'(անգլ.) // Variety : journal. — 2015.
  11. Jones, Helen (2015 թ․ սեպտեմբերի 26). «CD Review: Isabela Moner – Stopping Time». The Reviews Hub. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
  12. Lloyd, Robert (2015 թ․ հունիսի 6). «Review '100 Things to Do Before High School'». Los Angeles Times. Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
  13. Davids, Brian (2019 թ․ օգոստոսի 9). «'Dora' Star Isabela Moner on Playing an All-Too-Rare Happy Teenager and the 'Sicario' Scene That Made Josh Brolin Cry». The Hollywood Reporter.
  14. Baron, Steve (2015 թ․ փետրվարի 9). «Nickelodeon Stars Unite in 'Splitting Adam' Premiering Monday, February 16th». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  15. Steinberg, Brian (2016 թ․ մարտի 1). «Nickelodeon to Revive 'Legends of the Hidden Temple' as TV Movie». Variety. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին. «Isabela Moner, known from her role on Nick's "100 Things to Do Before High School," will star.»
  16. «Nickelodeon Greenlights Legends of the Hidden Temple Live-Action TV Movie». Nickelodeon. 2016 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  17. Romano, Nick (2016 թ․ մայիսի 28). «Transformers: The Last Knight releases viral teaser with cryptic message». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  18. Alexander, Bryan (2017 թ․ հունիսի 22). «Who's the new kid in 'Transformers: The Last Knight'? Meet Isabela Moner». USA Today. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  19. «Open Road Films Acquires Animated Feature Film PLAYMOBIL Based on Iconic Toy Brand». BroadwayWorld.com. Wisdom Digital Media. 2016 թ․ մայիսի 25. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  20. N'Duka, Amanda (2016 թ․ դեկտեմբերի 9). «'Sicario' Sequel 'Soldado' Adds Isabela Moner». Deadline Hollywood. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  21. Alexander, Bryan (2018 թ․ մարտի 18). «Exclusive trailer: Benicio Del Toro's killer returns in 'Sicario: Day of the Soldado'». USA Today. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  22. Galuppo, Mia (2018 թ․ փետրվարի 23). «Octavia Spencer, Tig Notaro Join Mark Wahlberg Comedy 'Instant Family'». The Hollywood Reporter. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  23. Hemmert, Kylie (2018 թ․ մայիսի 2). «Isabela Moner Cast as Dora the Explorer in Live-Action Film». ComingSoon.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
  24. Viscardi, James (2018 թ․ օգոստոսի 10). «First Look At Live Action Dora The Explorer Released». ComicBook.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
  25. 25,0 25,1 N'Duka, Amanda (2018 թ․ դեկտեմբերի 17). «Kiernan Shipka, Isabela Moner, Shameik Moore, Odeya Rush & More To Star In Netflix YA Film 'Let It Snow'». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  26. 26,0 26,1 Sneider, Jeff (2019 թ․ հոկտեմբերի 21). «Exclusive: 'Dora' Star Isabela Merced Joins Jason Momoa in Netflix Movie 'Sweet Girl'». Collider. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  27. «ISABELA🇵🇪🇺🇸 on Instagram: "You were born Isabela Moner. Why is it important to you to use Merced instead? "This is when I begin writing my own story as Isabela..."». 2019 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին – via Instagram.
  28. Romero, Ariana (2019 թ․ հոկտեմբերի 14). «Isabela Moner to Isabela Merced. Dora Star Spills All On New Single & Name». Refinery29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  29. Moner, Isabela (2019 թ․ հոկտեմբերի 14). «Isabela Moner Stage Name». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  30. «ISABELA🇵🇪🇺🇸 on Instagram: "PAPI Oct 25th Pre-save link in bio"». Instagram. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  31. «Recap: The Amazing Race Canada 7, Episode 5 - "How can you live with yourself?"». 2019 թ․ հուլիսի 31.
  32. «2015 Imagen Awards Winners & Nominees». Imagen Foundation.
  33. «2016 Imagen Awards Winners & Nominees». Imagen Foundation.
  34. Berggren, Victoria (2017 թ․ հունիսի 20). «Justin Timberlake and Kevin Hart Lead Nickelodeon's Kids' Choice Awards Nominations». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  35. «Isabela Moner To Receive CinemaCon 2017 Rising Star Of The Year Award – Transformers News». Transformer World 2005 – TFW2005.COM. 2017 թ․ մարտի 26.
  36. «Young Entertainer Awards Submissions». Young Entertainer Awards.
  37. http://youngentertainerawards.org/YEA%20NOM%20LIST%202019.pdf
  38. «34th Annual Imagen Awards Winners Announced». Imagen Foundation.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբելա Մոներ» հոդվածին։