Ակիմիսկի
Ակիմինսկի կղզի (անգլ.՝ Akimiski Island), մեծ կղզի Ջեյմսի ծոցում (Կանադա)։ Մտնում է Կանադայի Կիկիտան շրջանի Նունավուտի տարածքի կազմում։
Ակիմիսկի | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Կանադա |
Վարչատարածք | Նունավութ |
Երկարություն | 99,3 կմ |
Լայնություն | 40,7 կմ |
ԲԾՄ | 15 մետր[1] |
Մակերես | 3001 կմ² |
Մասն է | Կանադական Արկտիկական կղզեխումբ |
Ջրլիցի ափին | Ջեյմս |
Աշխարհագրություն
խմբագրելԿղզու տարածքը կազմում է 3001 կմ², որը դարձնում է նրան 163-երորդը աշխարհի խոշորագույն կղզիների ցուցակում և 29-երորդը Կանադայի խոշորագույն կղզիների ցուցակում։ Կղզու ջրափնյա գծի երկարությունը հավասար է 261 կմ²[2], առավելագույն երկարությունը 86 կմ է, առավելագույն լայնությունը՝ 32 կմ[3]։ Կղզին գտնվում է Օնտարիո նահանգից 19 կմ հեռու, որը կարելի է տեսնել կղզու արևմտյան ափից։
Կղզու մակերեսը հարթավայրային է՝ հյուսիսում աննշան տեղանքի բարձրացմամբ։ Հիմնական բուսատեսակներն են՝ քարաքոսներ, մամուռներ և խոտեր, նաև գաճաճ սև եղևնիներ։ Ափամերձ ծանծաղուտները կազմում են ճահճուտներ։ Քաղցրահամ ջրի վտակները, որոնք թափվում են Ջեյմսի ծոց հարավ-արևմուտքից, ապահովում են բավարար սնունդ հարևան կղզիների թռչնային գաղութների համար։
Ակիմիսկին մտնում է կղզիների խմբի մեջ, որոնք ներառում են նաև Գասկետ կղզին, Գալերե կղզին, Ալբերտ խրուտը(ստորջրյա) և Ակիմսկի Ստրեյթ կղզին։
Կլիմա
խմբագրել- Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 2,5 °C
- Տարեկան տեղումներ՝ անձրև-450մմ, ձյուն-250մմ[4]
Ֆաունա
խմբագրելԱկիմսկի կղզու և ամբողջ Ջեյմսի ծոցի ափամերձ ջրերը և ծանծաղուտները կարևոր դեր են խաղում տարբեր չվող թռչունների կյանքում[5]։ Այդ թվում[4]՝
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GeoNames — 2005.
- ↑ «Sea islands: Atlas of Canada; Natural Resources Canada». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
- ↑ The Island encyclopedia. Akimiski Island
- ↑ 4,0 4,1 «Akimiski Island James Bay, Nunavut». bsc-eoc.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Reiter, Matthew E. (February 2006). «Sympatric nesting eastern prairie population Canada Geese and Lesser Snow Geese» (PDF). umn.edu. Վերցված է 2008 թ․ մայիսի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակիմիսկի» հոդվածին։ |