Ակիմասա Նակամուրա
Ակիմասա Նակամուրա (ճապ.՝ 中村 彰正, 1961, Sanyō-Onoda, Յամագուտի, Ճապոնիա), ճապոնացի աստղագետ, աստերոիդների հայտնաբերող։ Աշխատում է Էքիմե պրեֆեկտուրայի Կումակոգեն ավանում։ 1994-2002 թվականները Կումակոգենի աստղադիտարանում հայտնաբերել է ընդհանուր առմամբ 109 աստերոիդ[1]։ Նրա աստերոիդների մագնիտուդի մեծության գնահատականները ունեն առանձնահատուկ բարձր որակ և համարվում են աստղաչափական վերլուծության չափանիշներ։
Ակիմասա Նակամուրա 中村 彰正 | |
---|---|
Ծնվել է | 1961 Sanyō-Onoda, Յամագուտի, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | սիրողական աստղագետ |
Հաստատություն(ներ) | Կումա Կոգենի աստղադիտարան և Denso |
Ալմա մատեր | Ցուկուբայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ճապոներեն |
Իր հայտնաբերած աստերոիդներից մեկը (44711) Կարպը նա անվանել է բեյսբոլի իր սիրելի թիմի՝ «Հիրոշիմա Տոյո Կարպի» պատվին[2]։
Նրա պատվին է անվանվել (10633) Ակիմասա աստերոիդը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «August 2003 Asteroid/Comet/Meteor News». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ IAU. «10633 Ակիմասա աստերոիդի անվանումը». Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.