Ակարի ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional do Acari), ազգային պարկ Ամազոնաս նահանգում, Բրազիլիա։

Ակարի ազգային պարկ
Parque Nacional do Acari
Տեսակազգային պարկ
Կազմված էԱմազոնի խոնավ անտառներ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքԱմազոնաս
Հիմնվել է2016
Մակերես896 436 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Ակարի ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Ակարի ազգային պարկ

Տեղագրություն խմբագրել

Ազգային պարկը տարածվում է հետևյալ մունիցիպալիտետների որոշ հատվածներում՝ Ապուի (11.77 %), Բորբա (59.55 %) և Նովու Արիպուանան (28.68 %)։ Այն Ապուիի BR-230 Տրանս-Ամազոնյան մայրուղու հյուսիսում է՝ Ժակարեականգա հատվածում։ Արևելքից պարկին սահմանակից են Ուրուպադի ազգային անտառը և Ալտո Մաուես էկոլոգիական կայանը։ Ընդգրկում է 896410.95 հեկտար տարածք։ Այն գտնվում է Ամազոն բիոմում[1]։

Պատմություն խմբագրել

Ակարի ազգային պարկը ստեղծվել է 2016 թվականի մայիսի 11-ի դաշնային հրամանագրով։ Այն կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Նպատակն է՝ պաշտպանել Ակարի, Կամայու, Սուկունդուրի և Աբակաշիս գետերի և դրանց վտակների ու ֆիզիկական լանդշաֆտների կենսական բազմազանությունը, ապահովել էկոհամակարգերի ծառայությունների պահպանությունը, նպաստել շրջակա միջավայրի կայունությանը և խթանել ռեկրեացիոն ռեսուրսների զարգացմանը և էկոտուրիզմին։

Պարկը պահպանության ենթակա 5 միավորներից մեկն է եղել (մինչև նախագահ Դիլմա Ռուսեֆի աշխատանքային գործունեության ավարտը), որը ներառել է Ամազոնաս նահանգի ամբողջ հարավային շրջանը՝ 2,600,000 հա տարածքով։ Լիովին պաշտպանված տարածքներ են՝ Մանիկորե կենսական արգելոցը (359,063 հա), Ակարի ազգային պարկը (896,407 հա), կայուն օգտագործվող Կամպոս դե Մանիկորե բնապահպանական տարածքը (151,993 հա), Արիպուանա ազգային անտառը (751,295 հա) և Ուրուպադի ազգային անտառը (537,228 հա)։ Նույն համալիրի մաս է կազմում Ամանյա ազգային անտառը՝ 141,000 հա տարածքով։

Այս միավորումների հետ Դիլման իր կառավարության տարիներին ստեղծեց 3,400,000 հա տարածք զբաղեցնող նոր պահպանված շրջաններ։ Նախորդ կառավարիչ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի կողմից ստեղծվել էր 26,800,000 տարածք։ Դիլման նաև կրճատել էր Ամազոնի յոթ պահպանվող տարածքները՝ Տապաժոսի վրա պատվար կառուցելու համար[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Parna do Acari». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  2. No apagar das luzes, governo Dilma cria 5 unidades de conservação

Աղբյուրներ խմբագրել