Ակատենանգո, ստրատոհրաբուխ, որը գտնվում է Գվատեմալայում Անտիգուա քաղաքի մոտ։ Հրաբուխը ունի երկու լեռնագագաթ։ Պիկո Մայորը (ամենաբարձր լեռնագագաթը) և Յեպոկապան (3880մ), որը նաև հայտնի է որպես Տրես Հերմանաս (երեք քույրեր)։ Ակատենանգոն միացած է Վոլկան դե Ֆուեգոյի հետ։ Իսկ հրաբխային համալիրը հայտնի է որպես Լա Հորքուետա։

Ակատենանգո
Տեսակլեռ և հրաբուխ
Երկիր Գվատեմալա
ՏեղադրությունԳվատեմալա
Վերջին ժայթքում1972 թվականի նոյեմբերից դեկտեմբեր
Բարձրություն (ԲԾՄ)3976 մետր մ
Սմիթսոնիան կոդ342080

Նկարագրություն

խմբագրել

Ֆուեգո-Ակատենանգո լեռնազանգվածը բաղկացած է հինգ կամ ավել հրաբխային ջերմանցքների շարանից։ Հյուսիսից հարավ հրաբխային հայտնի կենտրոններ են հին Ակատենանգոն, Յեպոկապան, Պիկո Մայոր դե Ակատենանգոն, Մեսետան և Ֆուեգոն։ Հրաբխային առաջին ժայթքումները առաջին անգամ տեղի են ունեցել ավելի քան 200,000 տարի առաջ։ Չնայած, որ զուգընթաց հրաբխային կենտրոններից շատերը ակտիվ են եղել, հրաբխային միտումը հյուսիսից հարավ այդքան էլ հին ժամանակներից առկա չի[1]։

Այս հսկայական հրաբխային համալիրը գտնվում է Խաղաղ օվկիանոսյան ափամերձ հարթավայրից դեպի հարավ 3500մ բարձր և Գվատեմալյան սարահարթից 2000մ բարձր դեպի հյուսիս։ Հրաբխային համալրիը կազմված է մի շարք ժայթող կենտրոնների մնացորդներից, որոնք էլ պարբերաբար փլուզվելով՝ ձևավորել են հսկայական բեկորներով ձյունահյուսեր։ Այս ձյունահյուսերից ամենախոշորը իր ակունքից ընդարձակվել է ավելի քան 50 կիլոմետրով՝ ծածկելով 300 քառակուսի կիլոմետր տարածք[1]։

Ժայթքման պատմությունը

խմբագրել

Ակատենանգոյի միակ հայտնի պատմական ժայթքումները տեղի են ունեցել 20-րդ դարում 1924 և 1927 թվականների միջև։ Այս պոռթկումները առաջացրել են բալիստիկ հրաբխային ռումբեր, որոնք ընկել են գագաթային խառնարանների շրջակայքում։

Նախապատմական ժամանակներում Ակատենանգոն ժայթքել են՝ առաջացնելով լայնատարած հանքավայրեր, պիրոկլաստիկ հոսքեր և լավային հոսքեր։ Անցած 80,000 տարիներին տեղի են ունեցել բազմաթիվ ժայթքումներ։ Ակատենանգոյի ամենավերջին պայթուցիկ ժայթքումները տեղի է ունեցել 1,900 տարի առաջ (Պիկո Մայոր), 2,300 տարի առաջ (Պիկո Մայոր) և մոտավոր 5,000 տարի առաջ (Յեպոկապա)։

 
Գվատեմալայի գլխավոր հրաբուխները

Հրաբխային վտանգները

խմբագրել

Հրաբուխները մեծ հավանականությամբ կարող են առաջացնել խոշոր ձյունահյուսեր, որոնք կարող են հեղեղել Խաղաղ օվկիանոսյան ափամերձ հարթավայրի ընդարձակ տարածքները։ Հրաբուխների շրջակայքի տարածքներում ավելի քան 100,000 մարդ պոտենցիալ վտանգի տակ է։

Տնտեսություն

խմբագրել

Ակատենանգոյի հովիտը Անակաֆեի հռչակավոր սուրճ արտադրող շրջան է։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Vallance, J.W.; Schilling, S.P.; Matías, O.; Rose, W.I.; Howell, M.M (2001). «Volcano Hazards at Fuego and Acatenango, Guatemala». USGS Open-File Report 01-431. USGS.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակատենանգո» հոդվածին։