Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ականիս (այլ կիրառումներ)

Ականիս, լեռ Պատմական Հայաստանի հարավային մասում, Հայկական Տավրոս լեռնաշղթայի արևելյան ծայրամասում, Վանա լճից հարավ-արևելք, Անձևացիք և Աղբակ գավառների սահմանում, այժմյան Մեծ Զավ գետի աջակողմյան վտակներից մեկի ձախ ափին։ Կոչվել է նաև Աքաղայու կատար (այսինքն՝ «աքաղաղի կատար») լեռնագագաթի կատարաձև լինելու պատճառով։ Ականիսը Հայկական Տավրոսը կապում է Կորդվաց լեռներին և համապատասխանում է այժմյան Մերքեզ լեռանը (բարձրությունը՝ 3350 մ)[1]։

Ականիս
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա
ԼեռնաշղթաՀայկական Տավրոս
Լեռնային համակարգՏավրոսյան լեռնահամակարգ
Բարձրությունը ծովի մակարդակից3350 մետր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 131 — 992 էջ։