Ակակիա Էլիավայի խռովություն

Ակակիա Էլիավայի խռովություն, անհաջող ռազմական ապստամբություն Վրաստանում, որը տեղի է ունեցել 1998 թվականի հոկտեմբերի 20-ին։ Այն կազմակերպվել է Վրաստանի բանակի զվիադական սպաների կողմից փոխգնդապետ Ակակիա Էլիավայի ղեկավարությամբ ընդդեմ Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձե կառավարության։

Ակակիա Էլիավայի խռովություն

Ակակիա Էլիավա
Թվական 1998 թվականի հոկտեմբերի 20
Վայր Վրաստան
(Իմերեթի և Սամեգրելո-Զեմո Սվանեթի մարզեր),
Արդյունք Խռովության ձախողում
Հակառակորդներ
Վրաստան Վրաստանի կառավարություն Վրաստան Զվիադական խռովարարներ
Հրամանատարներ
Վրաստան Էդուարդ Շևարդնաձե,
Վրաստան Դավիդ Թեվզադե,
Վրաստան Ջեմալ Գոխիկիձե,
Վրաստան Ակակիա Էլիավա,
Վրաստան Ռևազ Ասմավա,

Իրադարձությունների ընթացք խմբագրել

1998 թվականի հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 02։00-ին Վրաստանի Պաշտպանության նախարարության տանկային բրիգադում, որը տեղակայված էր Սենակ քաղաքում, սկսվում է ապստամբություն[1]։ Գիշերը ժամը 2-ին Վրաստանի պետական անվտանգության նախարարության աբխազական «Սատուրն» հատուկ նշանակության ստորաբաժանման շտաբի նախկին պետ փոխգնդապետ Ակակիա Էլիավան իր համախոհների հետ միասին զորամասի զինամթերքը վերցնելով տանկերով և հետևակի մարտական մեքենաներով շարժվում է Սամտրեդիա քաղաքի ուղղությամբ։ Ճանապարհին խռովարարներին է միանում Մարտվիլի շրջանի ոստիկանապետի տեղակալ, 17-րդ մոտոհրաձգային բրիգադի գնդապետ Ռևազ Ասմավան[2]։ Խռովարաները փակում են դեպի Փոթի քաղաք տանող ճանապարհը՝ պահանջելով Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հրաժարականը։ Խռովության շրջան է մեկնում Վրաստանի Պաշտպանության նախարար Դավիդ Թեվզադեն և պետական անվտանգության նախարար Ջեմալ Գոխիկիձեն։ Բանակցությունների ընթացքում խռովարարները գերի են վերցնում Իմերեթի մարզում Վրաստանի նախագահի լիազորված անձ Թեյմուրազ Շաշիաշվիլուն և պետական անվտանգության նախարարին, ինչից հետո իրենց տանկային շարասյունով շարժվում են դեպի Վրաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Քութայիս[2][3]։ Երեկոյան խռովարարները մտնում են Քութայիսի քաղաքի արվարձան, որտեղ կարճատև մարտի մեջ են մտնում կառավարական ուժերի հետ և հեռանում Ցխենիսծղալի գետ[3]։ Ըստ ամերիկյան «Նյու Յորք Թայմս» օրաթերթի՝ այնուհետև ապստամբները գրավում են Քութայիսի քաղաքից 6 կմ հեռավորության վրա գտնվող Գուբա գյուղը, որի շուրջ 50 բնակիչ միանում են նրանց[4]։ Մոտավորապես ժամը 18։00-ին ապստամբների ուժերը շրջապատվում են կառավարական ուժերի կողմից։ Նրանց տրվում է հատուկ միջանցք հեռանալու համար։ Ապստամբները վերադառնում են իրենց նախկին տեղակայման վայր։ Խռովարարների մի մասը հանձնվում է իշխանություններին, իսկ Էլիավան իր համախոհների մի մասի հետ հեռանում և թաքնվում է անտառում[1]։

Հետագա իրադարձություններ խմբագրել

Համաձայն Վրաստանի իշխանությունների տարածած պաշտոնական հայտարարության՝ 2000 թվականի հուլիսի 9-ին Ակակիա Էլիավան Զեստափոն քաղաքում Վրաստանի պետական անվտանգության նախարարության հատուկ նշանակության ջոկատի կողմից սպանվել է։ Գործողության ընթացքում նրա խմբի ևս մեկ անդամ է՝ Գոչի Գվիլավան, նույնպես սպանվել է, իսկ երեք այլ անձինք՝ ձերբակալվել։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ գործողությունն իրականացվել է Էլիավայի ու նրա խմբի կողմից պատանդ վերցված ոստիկաններին ազատ արձակելու համար[5][6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Колесников А. Однодневная война // Коммерсантъ-Власть. — 1998.(ռուս.)
  2. 2,0 2,1 АКАКИЙ МИКАДЗЕ. «БУНТ ВОЕННЫХ ПРОТИВ ШЕВАРДНАДЗЕ». «Московские новости». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.(ռուս.)
  3. 3,0 3,1 ГЕОРГИЙ Ъ-ДВАЛИ, ЮРИЙ Ъ-ЧУБЧЕНКО (20.10.1998). «Восстание в Западной Грузии». Газета «Коммерсантъ».(ռուս.)
  4. «Mutinous Georgian Troops Clash With Army». The New York Times. 1998 թ․ հոկտեմբերի 20.(անգլ.)
  5. «РЕСПУБЛИКА ГРУЗИЯ». Мемориал. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.(ռուս.)
  6. Убит один из наиболее последовательных звиадистов // зависимая газета, 11.07.2000(ռուս.)