Ակաիրո (մուլտֆիլմ)
Ակաիրո, (ռուս.՝ Акаиро), տիկնիկային մուլտիպլիկատոր ֆիլմ-հեքիաթ երեխաների համար, ռեժիսորը դասական ավանդական տիկնիկային դպրոցի ներկայացուցիչ Աիդա Զյաբլիկովան է[1]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Աիդա Զյաբլիկովա |
Հնչյունավորում | Գեորգի Բուրկով, Օլգա Գոբզևա և Ռոգվոլդ Սուխովերկո |
Երաժշտություն | Միխայիլ Մեերովիչ |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Էկրան |
Տևողություն | 1098 s |
Թվական | 1980 |
Սյուժե
խմբագրելՍյուժեն հիմնված է ճապոնական ժողովրդական հեքիաթի հիման վրա։ Բարի և իմաստուն օտարական Խանասական բուժում է հիվանդ երեխային, ում չէին կարողանում բուժել բժիշկները. նա տղայի համար պատրաստում է թղթե խաղալիք օրիգամի` Ակաիրո անունով շնիկը։ Խաղալիք շնիկը, ինչպես և ենթադրվում է հեքիաթում, կենդանանում է և քշում չար դևին, որը տանջում էր երեխային։ Սակայն տղայի խստասիրտ սամուրայ հայրը զայրանում է, որ ծերունին դեղի փոխարեն իր որդուն ինչ-որ խաղալիք է տվել, ծերունու կողմից պատրաստված բոլոր խաղալիքներն այրում է (բացառությամբ Ակաիրոյի, որը տղան պահում է իր վերմակի տակ), իսկ հետո իր ծառային հրամայում է բռնել և սպանել Խանասակային։ Այդ մասին տեղեկանալով` տղան Ակաիրոյի հետ փախչում է տնից, որպեսզի գտնի ծերունուն։ Անցնում է մեկ տարի, սակայն տղան այդպես էլ չի գտնում նրան։ Սակուռայի ծաղկման շրջանում մի օր նա, Ակաիրոյից ներողություն խնդրելով, ծալում է այն թուղթը, որից պատրաստված էր շնիկը, և ինքն է փորձում պատրաստել թղթե կերպարներ։ Երբ տղան կարողանում է նորից ստեղծել շնիկին, և վերջինս կենդանանում է, նա շարունակում է տարբեր կերպարներ ստեղծել սակուռայի թերթիկներից, որոնք նրա ձեռքում դառնում էին թղթեր, և այդ կերպարները ևս կենդանանում են։
Создатели
խմբագրել- Սցենարի հեղինակ` Իրինա Բարանովա
- Ռեժիսոր` Աիդա Զյաբլիկովա
- Բեմադրող նկարիչ` Գենադի Սմոլյանով
- Օպերատոր` Լեոնարդո Կոլվինկովսկի
- Կոմպոզիտոր` Միխայիլ Մեերովիչ
- Հնչյունային օպերատոր` Վիտալի Ազարովսկի
- Դերերը հնչյունավորել են[2]` Գեորգի Բուրկովը (Խանասակա), Օլգա Գոբզևա (տղա, Ակաիրո), Ռոգվոլդ Սուխովերկո (կարդում է հեղինակի տեքստը)
- Խորհրդատու` Ս. Խարին
- Նկարիչ անիմատորներ` Վլադիմիր Կադուխին, Վալերի Շուլենին
- Նկարչի օգնական` Ն. Արալովա
- Մոնտաժող` Տատյանա Մորգունովա
- Տիկնիկները պատրաստել են` Վ. Շաֆրանյուկ, Գ. Բոգաչյով, Ա. Կուզնեցով, Ե. Պոկրովսկայա, Գ. Կրուգլովա
- Խմբագիր` Վալերիա Կոնովալովա
Փաստեր
խմբագրել- Ակաիրոն բառացի թարգմանությամբ նշանակում է «կարմիր ծաղիկ», իսկ փոխաբերական իմաստով համապատասխանում է շներին տրվող ընկերական մականունին (ռուս.՝ дружок)
- Մուլտֆիլմի տիկնիկները պատրաստել են նեցկե կերպարների ոճով
- Մուլտֆիլմի երաժշտությունը եվրոպական է` համադրված ճապոնական մոտիվներով
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Сергей Капков. Аида Зябликова // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ Լուսագրերում նշված չեն
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ակաիրո» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Էկրան» ստեղծագործական միություն