Աիդա Պետրովնա Զյաբլիկովա (ռուս.՝ Аида Петровна Зябликова, մարտի 16, 1940(1940-03-16), Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս ռեժիսոր-մուլտիպլիկատոր։ Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (2014)[1]։

Աիդա Զյաբլիկովա
Ծննդյան թիվ՝մարտի 16, 1940(1940-03-16) (84 տարեկան)
Ծննդավայր՝Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝ռեժիսոր և մուլտիպլիկատոր
Պարգևներ՝
Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ
IMDb։ID 0959085

Կենսագրություն խմբագրել

Աիդա Զյաբլիկովան ծնվել է 1940 թվականի մարտի 16-ին։ 1958-1963 թվականներին սովորել է Յարոսլավլի գեղարվեստի ուսումնարանում[2]։ Նկարչություն է դասավանդել Գեղարվեստի դպրոցում (1963-1967), ՎԳԻԿ-ում՝ նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացներում (1967-1973)։

Աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում (1971-1974), իսկ հետո «Մուլտհեռուստաֆիլմ» ստուդիայում և «Էկրան» ստեղծագործական միությունում։ Աշխատել է նկարիչներ Գենադի Սմոլյանովի, Աննա Պոտրյասաևայի, Օլգա Տիտովայի և այլոց հետ։

Էկրանավորել է Տատյանա Ալեքսանդրովայի «Տնային ոգի Կուզյան» (ռուս.՝ «Домовёнок Кузя», 4 ֆիլմ, 1984-1987) հեքիաթները՝ ըստ Մարինա Վիշնևեցկայայի և Վալենտին Բերեստովայի սցենարի[2]։

Աշխատել է նաև «Քրիսթմաս Ֆիլմզ» ստուդիայում (1993-2002), իսկ հետո՝ «Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիա» ձեռնարկությունում։

Մասնակցել է Մեծ Բրիտանիայի հեռուստատեսության պատվերով իրականացված «Շեքսպիրն անիմացիայում», «Աստվածաշունչն անիմացիայում» նախագծերին[2]։

2003 թվականին սկսել է դասավանդել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում։ Նկարահանվել է «Տիկնիկները մարդկանց աշխարհում» (ռուս.՝ «Куклы в мире людей») վավերագրական հեռուստաֆիլմում։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

  • «Մումի տրոլլն ու գիսաստղը» (ֆիլմ առաջին) (1978)
  • «Մումի տրոլլը և մյուսները» (1978)
  • «Ակաիրո» (1980)
  • «Կար-չկար Սաուշկինը 1» (1981)
  • «Կար-չկար Սաուշկինը 3» (1982)
  • «Հետախուզումն իրականացնում են գնդիկ բոքոնիկները։ Ֆիլմ 1»(1983)
  • «Հետախուզումն իրականացնում են գնդիկ բոքոնիկները։ Դարի առևանգում» (1983)
  • «Երեք արջ» (1984)
  • «Տնային ոգի Կուզյան։ Տուն Կուզկայի համար »1984)
  • «Պետք չէ շտապել»(1985)
  • «Տնային ոգի Կուզյան։ Տնային ոգու արկածները» (1985)
  • «Տնային ոգի Կուզյան։ Հեքիաթ Նատաշայի համար» (1986)
  • «ԿՈԱՊՊ։ Կանաչ կղզու գաղտնիքը»( 1986)
  • «Տնային ոգի Կուզյան։ Տնային ոգու վերադարձը »(1987)
  • «Պատմեք մի հեքիաթ։ Բժիշկ 1» (1988)
  • «Պատմեք մի հեքիաթ։ Բժիշկ 2» (1988)
  • «Պատմեք մի հեքիաթ։ Բժիշկ 3» (1988)
  • «Գրպանահատ» (1990)
  • «Բոբբերների երկրում 1։ Հոմունկուլոս» (1991)
  • «Բոբբերների երկրում 2։ Ճաշ պարոն Գրիզլիի հետ» (1993)
  • «Անսանձի սանձահարումը», «Շեքսպիր։ Մեծ կատակերգություններ և ողբերգություններ» շարք (1993)
  • «Իոսիֆ» (1996)
  • «Քենթերբերիի պատմվածքներ» (2000)
  • «Հեմի և Հոֆի աշխարհը»(2002)
  • «Նապաստակ կաղամբի բանջարանոցից» (2006)
  • «Ճաշացանկ» (2007)

Վավերագրական ֆիլմ խմբագրել

  • Աիդա Զյաբլիկովան նկարահանվել է վավերագրական սերիալում.
  • 2007 – «Հրաշքների ֆաբրիկա» (ռուս.՝ «Фабрика чудес»)[3]

Մրցանակներ խմբագրել

  • 1990 «Գրպանահատ».
    • Պոստ Մանտրի միջազգային կինոփառատոնի մրցանակ, 1991
    • «Крок» I փառատոնի մրցանակ, 1991
  • 1996 «Իոսիֆ» – Ամալֆիի միջազգային փառատոնի «Արծաթե Պուլչինելլո» մրցանակ ռեժիսուրայի համար, 1997
  • 2000 «Քենթերբերիի պատմվածքներ»
    • Բրիտանական ակադեմիայի BAFTA մրցանակ առաջին սերիայի համար
    • «Օսկար» մրցանակի անվանակարգ, 1998
    • Լոս Անջելեսի միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակ հեռուստատեսության համար նկարահանված լավագույն անիմացիոն ֆիլմի համար, 2000[4]
  • 2007 «Նապաստակը կաղամբի բանջարանոցից»
    • Վիզուալ արվեստների XI համառուսական փառատոնի դափնեկիր[5]
    • Լավագույն պրոֆեսիոնալ ֆիլմ ընտանեկան դիտման համար «Ոսկե ձկնիկ» մանկական անիմացիոն կինոյի միջազգային փառատոնում[6]
    • Դիպլոմ «Ընտանիքի թեմայի բացահայտման համար» – «Հավատարիմ սիրտ» ընտանեկան և մանկական ֆիլմերի II միջազգային կինոփառատոն[7]
  • 2008 «Ճաշացանկ» – «Ֆորտունա» մրցանակ Սուզդալ-2008 փառատոնում[8]
  • 2012 — Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության շնորհակալագիր – ռուսական անիմացիայում ունեցած մեծ ավանդի, բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար և մուլտիպլիկացիոն կինոյի 100-ամյակի առթիվ[9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 14 августа 2014 года № 568 «О награждении государственными наградами Российской Федерации»
  2. 2,0 2,1 2,2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  3. Премьерный показ сериала «Фабрика чудес».30.03.2007
  4. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 280—281. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
  5. Победители фестиваля в «Орлёнке» в номинации «Анимация». 7.08.2007
  6. «Золотая рыбка» раздала призы. 6.09.2007
  7. Призы «Верного сердца».29.10.2007
  8. Итоги ОРФАК Суздаль-2008
  9. Приказ Министерства культуры Российской Федерации от 16 января 2012 года

Արտաքին հղումներ խմբագրել