Ակադեմիկոս Կարո Ղաֆադարյանի դիմանկարը (Արփենիկ Նալբանդյան)

Արփենիկ Նալբանդյանի նկարներից

«Ակադեմիկոս Կարո Ղաֆադարյանի դիմանկարը (Արփենիկ Նալբանդյան)», ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արփենիկ Նալբանդյանի 1962 թվականին ստեղծած կտավը։ Կտավը գտնվում է ընտանեկան հավաքածուում[1]։

Ակադեմիկոս Կարո Ղաֆադարյանի դիմանկարը
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1962
բարձրություն100 սանտիմետր
լայնություն80 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյութկտավ և յուղաներկ
հիմնական թեմաԿարո Ղաֆադարյան
կայք
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

Կտավում պատկերված է ակադեմիկոս, հնագետ Կարո Ղաֆադարյանը՝ շրջապատված նրան հարազատ հնագիտական առարկաներով, փոքր ինչ թեքված դիրքով, արմունկով հենված առաջին պլանում գտնվող սեղանին, իսկ ետևում՝ իրերով լեցուն պահարանն է։

Նկատելի է նկարչուհու ջերմ վերաբերմունքը իր ստեղծագործության հերոսի նկատմամբ, որն արտահայտված է գեղանկարչական մակերեսի վրա խնամքով մշակված դետալներում և գունային հստակ լուծումներով ստեղծված հոգեբանական հուզիչ միջավայրում[2]։

Նկարագրություն խմբագրել

Արփենիկ Նալբանդյանը դիմանկարը պատկերել է կտավի վրա, յուղաներկով, դիմանկարի չափսերն են՝ 100 x 80 սմ[3]։ Կտավի գեղարվեստական հորինվածքը եռապլան է, որի կենտրոնում գլխավոր հերոսն է։ Կտավում բավական ակնհայտ է հնագետի սերը դեպի հնագիտական իրերը՝ շեշտը դնելով երկու ձեռքով ամուր բռնած կոտրված կավե ափսեի վրա։ Ստեղծագործությունը կատարված է տաք ու սառը գույների նրբերանգային հակադիր խաղով և պինդ վրձնահարվածներով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Արփենիկ Նալբանդյան (Նախ.` Արա Սարգսյան) - կատալոգ, Ե., 1967
  • Արամ Իսաբեկյան (Առաջաբան` Վ.Ղազարյան) – ալբոմ, Ե., «Տիգրան Մեծ», 2010, էջ 9
  • Արփենիկ Նալբանդյան 100 (Հեղինակ` Հ Բադալյան) – կատալոգ, Ե., 2016

Արտաքին հղումներ խմբագրել