Ախպեր, հա՞յ ես։ Բայց կայֆ ա, չէ՞

Ախպեր, հա՞յ ես։ Բայց կայֆ ա, չէ՞, Արցախյան առաջին ազատամարտի տարիներին ճանաչված արտահայտություն, որի միջոցով շփվողները արտահայտում են իրենց հպարտությունը հայ ժողովրդին պատկանելու համար։

Արտահայտությունը լայն տարածում է ստացել, երբ Յություբում հայտնվել է պատերազմական ակնթարթների մի տեսագրություն[1], որտեղ մի քանի դրվագների ընթացքում հետևյալ խոսակցություններն են հնչում․

1-ին տարբերակ

խմբագրել

Ա. Ախպեր, հա՞յ եք։
Բ. Հա։
Ա. Բայց կայֆ ա, չէ՞։
Բ. Կայֆ ա։

2-րդ տարբերակ

խմբագրել

Ա. Ռուբո, մի՛ կրակիր։
Բ. Ախպեր չեմ կրակում... Գյուլլում եմ։
Բ. Ապեր, հա՞յ եք։
Գ. Հա։
Բ. Կայֆ ա, չէ՞։

3-րդ տարբերակ

խմբագրել

Հա՞յ եք,
Հա։
Կայֆ ա չէ՞։

Հետագայում համացանցում հայտնվել են արդեն ժամանակակից տեսագրություններ, որտեղ զինվորականները միմյանց հանդեպ օգտագործում են այդ արտահայտությունը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել