«Ալ կարմիր քար» (ռուս.՝ «Алый камень»), գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վալերի Իսակովը 1986 թվականին Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայում[1][2]։

Ալ կարմիր քար
ռուս.՝ Алый камень
Երկիր ԽՍՀՄ
Թվական1986
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎալերի Իսակով
Սցենարի հեղինակՎիկտոր Սմիրնով
ԴերակատարներԻրինա Ռոզանովա
ԵրաժշտությունՎլադիսլավ Կլադնիցկի
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա

Սյուժե խմբագրել

Նորապսակներ Մատվեյը և Նատաշան ջերմանավով մեկնում են հարսանեկան ճանապարհորդության։ Անսպասելիորեն ջերմանավի վրա հրդեհ է բռնկվում, Նատաշան տեսնում է, թե ինչպես է Մատվեյի վրա ընկնում այրվող գերան։ Ուշքի գալով՝ նա իմանում է, որ իրեն փրկել է Ստեպանը, իսկ Մատվեյը հավանաբար զոհվել է։ Ստեպանը Նատաշային տանում է Մոսկվա, որտեղ նա ընդունվում է ինստիտուտ և կարգավորում իր կյանքը։ Որոշ ժամանակ անց Նատաշան ամուսնանում է Ստեպանի հետ։ Բայց մի անգամ ամուսիններն իմանում են, որ Մատվեյը հրաշքով փրկվել է և կենդանի մնացել։ Ստեպանը որոշում է գտնել Մատվեյին, և դա նրան հաջողվում է։ Սակայն Նատաշան որոնումների ընթացքում հասկանում է, որ արդեն սիրում է Ստեպանին, որի հետ էլ մնում է։

Դերերում խմբագրել

  • Իրինա ՌոզանովաՆատաշա Սոկոլովա
  • Սերգեյ Պարշին – Ստեպան Եգորիշև
  • Ստեպան Ստարչիկով – Մատվեյ Ստրոգանով, երկրաբան
  • Իրինա ԴիմչենկոՏանյա, Դոլգովի ընկերուհին
  • Արտյոմ ԿարապետյանԼեբեդյանսկի, բաժնի պետ
  • Ռաիսա ՌյազանովաԱնաստասիա Իվանովնա, Ստեպանի մայրը
  • Տիմոֆեյ Սպիվակ – Յուրի Դոլգով, Ստեպանի ընկերը
  • Վյաչեսլավ Ժարիկով – Գրիգորի Կապիտոնով
  • Գալինա Բուլկինա – Սոֆյա Պետրովնա
  • Ալեքսանդր Պավլով – Ռոման Մալկով, երկրաբան
  • Լյուդմիլա Դավիդովա – Զոյա Ալեքսանդրովնա, Լեբեդյանսկու քարտուղար
  • Ալեքսանդր Լուկյանով – պաշտոնյա երկրաբանության նախարարությունում
  • Կլավդիա Կոզլենկովա – Մալկովի նախկին տանտիրուհին
  • Նիկոլայ Տագին – գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից
  • Վլադիմիր Պրոկոֆև – Մանգուլբե, գործկոմի նախագահ

Հնչյունավորում խմբագրել

  • Յուրի Սարանցև – Նիկոլայ Տագինի դերը

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Վիկտոր Սմիռնով, Իգոր Բոլգարին
  • Ռեժիսոր՝ Վալերի Իսակով
  • Օպերատոր՝ Իննա Զարաֆյան
  • Կոմպոզիտոր՝ Վլադիսլավ Կլադնիցկի
  • Նկարիչ՝ Ալֆրեդ Տալանցև

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ալ կարմիր քար» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Ալ կարմիր քար» ֆիլմը kinopoisk.ru կայքում