«Ալ կարմիր վարդեր» (իտալ.՝ Rose scarlatte), իտալական սև-սպիտակ կատակերգություն՝ ռեժիսորներ Ջուզզեպե Ամատո և Վիտտորիո Դե Սիկի ըստ «Երկու տասնյակ ալ կարմիր վարդեր» (իտալ.՝ Due dozzine di rose scarlatte, 1936) պիեսի։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1940 թվականի ապրիլի 16-ին։ Վիտորիո Դե Սիկի աշխատանքի առաջնելույթը որպես ռեժիսոր[2]։

Ալ կարմիր վարդեր
իտալ.՝ Rose scarlatte
Երկիր Իտալիա
Ժանրկինոկատակերգություն
Թվական1940
Լեզուիտալերեն
ՌեժիսորՎիտտորիո դե Սիկա[1] և Ջուզեպպե Ամատո[1]
ՊրոդյուսերՋուզեպպե Ամատո, Անջելո Ռիցցոլի և Angelo Rizzoli?
Սցենարի հեղինակԱլդո դե Բենեդետտի
ԴերակատարներՎիտտորիո դե Սիկա, Ումբերտո Մելնաթի, Vivi Gioi?, Լուիզելլա Բեգի, Ռուբի Դալմա, Արիստիդե Գարբինի և Renée Saint-Cyr?
ԵրաժշտությունՌենցո Ռոսելինի
ՄոնտաժՄարիա Ռոսադա
Տևողություն65 րոպե

Սյուժե խմբագրել

Մի օր Ալբերտո Վերանին վերցնում է հեռախոսը և ընդունում է երկու տասնյակ ալ կարմիր վարդի պատվեր։ Զանգահարողը շփոթել էր համարը, իսկ Ալբերտոն հաճելիորեն զարմացած էր և արդեն կանխավայելում էր արկածային անծանոթուհուն։ Ծաղիկները առաքվում է և դրանք ստանում է Մարիան` Ալբերտոյի կինը։ Նա ծաղիկների արանքում գտնում է քարտ «հանելուկ» ստորագրությամբ։ Նրան հուզում էր այս խորհրդավոր տղամարդուն հանդիպելու ցանկությունը։ Ալբերտան հասկանում էր, թե ինչ է տեղի ունեցել և ցանկանում է շարունակել խաղը, որպեսզի ստուգի, թե որքան է հավատարիմ Մարիան և որքան հեռու նա կարող է գնալ։ Նա ամեն օր ուղարկում էր նրան վարդեր և խանդում էր գոյություն չունեցող մրցակցին։

Դերերում խմբագրել

  • Վիտտարիո Դե Սիկա- Ալբերտո Վերրանի
  • Ռենե Սեն-Կլեր - Մարիա Վերանի
  • Ումբերտո Մելնատի - Թոմասո Սավելի
  • Վիվի Ժոի - Կլարա
  • Լուիզելա Բեգի - Ռոզինա, աղախին
  • Ռուբի Դ'Ալմա - կոմսուհի
  • Կարլո Ռեների - այգեպան
  • Լիվյա Մինելի - ծաղկավաճառուհի
  • Օլգա ֆոն Կոլլար
  • Արիստիդե Գարբինի

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր-բեմադրողներ - Ժուզզեպե Ամատո, Վիտտորիո Դե Սիկա
  • Սցենարիստ - Ալդո դե Բենեդետտի
  • Օպերատոր - Թամաս Կեմենեֆֆի
  • Պրոդյուսեր - Ժեզզեպե Ամատո, Անժելո Ռիցցոլի
  • Նկարիչ-բեմադրող - Գաստոն Մեդեն
  • Կոմպոզիտոր - Ֆ. Էրմինի (ֆրաանսերեն տարբերակը), Ռենցո Ռոսսելինի
  • Մոնտաժող - Մարիա Ռոզադա
  • Ձայնային ռեժիսոր - Կարլո Պասսերին

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ֆիլմը վաղուց համարվում էր կորած, բայց միայն ֆրանսիական օրինակը գոյատևեց[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել