Ալ-Մարջ
Ալ-Մարջ (արաբ․՝ المرج), հայտնի է նաև որպես Էլ Մերջ, քաղաք Լիբիայի հյուսիս-արևելքում, Ալ-Մարջի շրջանի վարչական կենտրոնն է։ Քաղաքը ենթադրաբար գտնվում է հնագույն Բարկա քաղաքի տարածքում[1]։ Այն գտնվում է Ջեբել Ախդար լեռների մաս կազմող բլուրների շղթայով Միջերկրական ծովից բաժանված բարձրադիր հովտում։
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 333±1 մետր | |
Բնակչություն | 57 267 մարդ (2011) | |
| ||
2021 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 60 237 մարդ[2]։ Գլխավոր փողոցում կան մի քանի բանկեր, իսկ գլխավոր փոստային բաժանմունքը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Աբու Բաքր Ասսադիք մզկիթից ոչ շատ հեռու[3]։
ՊատմությունԽմբագրել
Հնագետների մեծամասնության կարծիքով Ալ-Մարջը գտնվում է հնագույն Բարկա քաղաքի տարածքում, որը սակայն ըստ Ալեքսանդր Գրահամի, գտնվել է Տոլմեյտայում (Պտղոմայիս)[4]։
Ալ-Մարջը ձևավորվել է 1842 թվականին կառուցված թուրքական ամրոցի շուրջ, որն այսօր վերականգնվել է։ Լիբիայի իտալական գաղութարարության շրջանում (1913-1941) քաղաքը կոչվել է Բարկե և զարգացել է որպես վարչական և առևտրական կենտրոն ու հանգստավայր։
Երկրորդ համաշխարհային պատերազմի Հյուսիսաֆրիկյան արշավի ընթացքում 1-ին դաշտային գնդի ավստրալիական թագավորական հրետանին 1941 թվականի փետրվարի 5-ին հաղթանակ է տարել Բարկեի շրջանի համար մղվող պայքարում։
1942-1943 թվականներից քաղաքը դարձել է բրիտանացիների կողմից գրավված Կիրենաիկայի մայրաքաղաքը[5]։
1963 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցած 5,6 բալ երկրաշարժի արդյունքում քաղաքի մեծ մասն ավերվել է[3]։ Երկրաշարժի հետևանքով զոհվել է 300 մարդ և վիրավորվել ավելի քան 500 հոգի[6]։ Քաղաքի հիմնական վերակառուցման աշխատանքներ սկսել են հին վայրից 5 կմ հեռավորության վրա և ավարտվել են 1970 թվականին։
ՏրանսպորտԽմբագրել
Լիբիայի իտալական գաղութարարության շրջանում Ալ-Մարջը եղել է Բենգազի-Բարկե երկաթուղու վերջին կայարանը։
Այսօր Ալ-Մարջը Բենգազիին կապող երկու ճանապարհ կա։ Մեկն անցնում է Թոքրայով և կազմում է Լիբիական ափամերձ մայրուղու մաս, իսկ մյուսն անցնում է Ալ-Աբյարով։
Ալ-Մարջը Լամլուդա քաղաքին կապող երկու ճանապարհ կա։ Մեկն անցնում է Ալ-Բայդայով և կրկին կազմում է Լիբիական ափամերձ մայրուղու մաս, իսկ մյուսն անցնում է Թաքնիսով և Մարավայով։ Թաքնիսից այն շարունակվում է մինչև Չարուբա-Տիմիմի ճանապարհ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Room Adrian (2006)։ Placenames of the World: Origins and Meanings of the Names for 6,600 Countries, Cities, Territories, Natural Features, and Historic Sites (2nd ed.)։ Jefferson, North Carolina: McFarland, Incorporated։ էջ 26։ ISBN 978-0-7864-2248-7
- ↑ «Population of Al Marj 2021 | Al Marj population - statistics»։ Population HUB (անգլերեն)։ Վերցված է 2021-10-21
- ↑ 3,0 3,1 Pliez, Olivier (ed.) (2009) "Al Marj" Le Petit Futé Libye Petit Futé, Paris, p. 237, 2-7469-2276-2; in French
- ↑ Graham, Alexander (1902) Roman Africa: an outline of the history of the Roman occupation of North Africa, based chiefly upon inscriptions and monumental remains in that country Longmans, Green, and Co., London, p. 312,
- ↑ Stewart, John (1996) "Cyrenaica" The British Empire: an encyclopedia of the Crown's holdings, 1493 through 1995 McFarland & Co., Jefferson, North Carolina, p. 125, 0-7864-0177-X
- ↑ Hewitt, Kenneth (1983) "Seismic Risk and Mountain Environments: The Role of Surface Conditions in Earthquake Disaster" Mountain Research and Development 3(1): pp. 27–44, p. 30
ԳրականությունԽմբագրել
- Hamilton, James (1856) Wanderings in North Africa J. Murray, London,
Արտաքին հղումներԽմբագրել
Ալ-Մարջ Վիքիպահեստում |