Ալ-Ղուլի Ջաբբադար (նաև Ալ-Ղուլի-բեկ Ջաբբադար, կամ Մուհամեդ Ալի իբն Աբդուլ Բեկ իբն Ալ-Ղուլի Ջաբբադար; գործունեության ժամանակահատվածը՝ 1660-ական թվականներից 1717 թվական), պարսիկ նկարիչ, ով, ըստ որոշ վարկածների, ունի վրացական ծագում[1]։

Ալ-Ղուլի Ջաբբադար
Ալ-Ղուլի Ջաբբադար. Եվրոպացու դիմանկար
Գտնվում է Էրմիտաժում, Սանկտ Պետերբուրգ
Ծնվել է1666
ԾննդավայրՍպահան, Իրան
Վախճանվել է1694
ՔաղաքացիությունԻրան
Մասնագիտություննկարիչ
 Ali Culi Jabbadar Վիքիպահեստում

Հիշատակումը գրականության մեջ

խմբագրել

Քաջարների ու զենդերի կառավարման ժամանակահատվածի նկարիչների մասին պատմական ու գրական աղբյուրները բավականին աղքատ են։ Ալ-Ղուլի Ջաբբադարի անունը հիշատակվում է միայն մեկ ստեղծագործության մեջ՝ Լութֆալի բեկ Ադհարի XVIII դարի վերջում գրված «Ատաշկադ» կենսագրությունների անթոլոգիայում։ Մի ոչ մեծ պարբերության մեջ նա գրում է, որ Մուհամեդ Ալի իբն Աբդուլ Բեկ իբն Ալ-Ղուլի Ջաբբադարը փաստաթղթերում ներկայանում է «Ալի ֆարանգի» կեղծանվան ներքո (պարսկերեն «ֆարանգի» բառն առաջացել է «ֆրանկներ» բառից և նշանակում է «արևմտյան», «եվրոպական»; նման որակումը նկարչի մասին ասելիս ի նկատի ունեին արվեստի եվրոպական ճյուղին հետևող)։ Այնուհետև, Լութֆալի բեկ Ադհարը կարճ դիֆիրամբ է երգում, որում հավաստում է, որ Ալ-Ղուլի Ջաբբադարը իր վրձնով զիջում էր միայն Մանիին, և հավելում, որ նա ծնվել է Սպահանում, որտեղ կա մեծ քրիստոնեական թաղամաս, բայց հետո անցել է իսլամի։ Հեղինակը նաև տեղեկացնում է, որ նկարիչն աշխատել է Տախմասպ II (1704-1736) շահի և Նադիր շահի (1688-1747) օրոք՝ «նաքաշ բաշու» (գլխավոր արքայական նկարիչ) պաշտոնում, սակայն ի վերջո նրա տեսողությունը խիստ վատանում է, ինչի պատճառով նա տեղափոխվում է Մազանդարան, որտեղ էլ մահանում է 1750 թվականին։ Իրականում նկարիչն իր կարիերան սկսել է ավելի վաղ, քան նշում է Ադհարը։ Նա սկսել է աշխատել 1660-ական թվականներից՝ Սուլեյման շահի (1666 – 1694) գահակալման ժամանակներից։

Արվեստի առանձնահատկություններ

խմբագրել
 
Ալ-Ղուլի Ջաբբադար: Սուլեյման Շահն ու այլ պալատականներ: 1670 թ. Սանկտ Պետերբուրգ

Ալ-Ղուլի Ջաբբադարը պատկանում էր այն նկարիչների թվին, ովքեր պարսկական գեղանկարչության մեջ ռադիկալ փոփոխություններ մտցրին եվրոպական արվեստի, ոճականության ու դիպաշարերի ներմուծմամբ։ Մուհամմեդ Զամանի հետ, նրան ևս համարում են XVII դարի վերջերից XVIII դարի սկզբներ ընկած ժամանակահատվածի ամենանշանավոր եվրոպական ոճի պարսիկ նկարիչ։ Զամանի պես նա նույնպես օգտագործում էր լուսաստվերային մոդելավորումը, հեռապատկերների օրենքները, նաև նույնությամբ արտապատկերում էր եվրոպական նկարներ, ինչը հնարավոր է տեսնել Սանկտ Պետերբուրգում Էրմիտաժում ներկայացված կալամդանի տանիքին պատկերված մանրանկարում։ Այնտեղ պատկերված է երիտասարդ եվրոպացի; նկարում առանձնանում են ոչ միայն դեմքի բնորոշ գծերը, այլ նաև մետաղական զենքերի փայլը։ Նմանատիպ մանրանկար պահպանված է նաև Փարիզում, Գիմեի թանգարանում։

Աշխատանքների թեմատիկան

խմբագրել

Ջաբբադարի բոլոր այն աշխատանքները, որոնք նրա ստորագրությունն են կրում, թղթի վրա պատկերված մանրանկարներ են։ Նրանք վերագրվում են 1660-ականներից 1717 թվականն ընկած ժամանակահատվածին։ Թեմաները խիստ տարբեր են. Սուլեյման շահի շքերթային տեսարաններից (1670 թ., Սանկտ Պետերբուրգ) մինչև մերկ «Քնած հավերժահարսեր»-ն (1673 թ., անձնական հավաքածու) ու «Ռուս դեսպանի դիմանկարը» (1717 թ)։ Ինչպես Մուհամեդ Զամանի արվեստը, Ալ-Ղուլի Ջաբբադարի արվեստը ևս էկլեկտիկ էր և իրենից ներկայացնում էր եվրոպական նորարարություններով հավելված պարսկական ավանդական հնարքների խումբ։

Նրա որդին՝ Մուհամմեդ Ալի-բեկը ևս նկարիչ էր և Նադիր շահի գահակալման շրջանում հասել էր մինչև նաքաշ բաշու տիտղոսին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Շ. Յ. Ամիրանաշվիլի, Վրացական արվեստի պատմություն, Մ., 1963: Իրականում նկարչի ծագումն անհայտ է։ Կան մի քանի վարկածներ նրա ազգության մասին։ Նրա վրացական ծագման վարկածը հիմնված է այն փաստի վրա, որ նրա երկու մանրանկարների վրա կան վրացերեն գրառումներ։

Գրականություն

խմբագրել
  • XVI—XVIII դարերի հնդկական ու պարսկական մանրանկարների հավաքածու / Ա. Ա. Իվանովի, Տ. Վ. Գրեկի, Օ. Ֆ. Ակիմուշկինի հոդվածները 1962։
  • Sheila R Canby. Rebellious Reformer: The Drawings and Paintings of Riza Yi-Abbasi of Isfahan. Vhps Distr. 1999