Ալ-Բատտանի
Աբու Աբդուլլահ Մուհամմեդ իբն Ջաբիր իբն Սինան ալ-Ռակկի ալ-Հարրանի ալ Սաբի ալ-Բատտանի (արաբ․՝ أبو عبد الله محمد بن جابر بن سنان الحراني الصابي البتاني, մոտ 858[2][3], Խառան, Աբասյան խալիֆայություն - մոտ 929[2][3][4][…], Սամարրա, Աբասյան խալիֆայություն), միջնադարի աստղագետ և մաթեմատիկոս։ Դատելով անունից ծագումով սաբիա է։ Միջնադարյան Եվրոպայում հայտնի է եղել Albategnius լատինականացված անունով։ Ալ-Բատտանին Ալ-Ռակկայում և Դամասկոսում 877 և 919 թվականների միջև անց է կացրել բազմաթիվ աստղագիտական դիտումներ, դրանց արդյունքների հիման վրա կազմել է «Սաբեյական զիջը»։ Ավելի ստույգ, քան Պտղոմեոսը որոշեց դեպի հասարակած արեգակնային ուղեծրի թեքությունը՝ 23°35′41″, և գիշերահավասարի ազդարարումը՝ 54,5″ մի տարով կամ 1° 66 տարում։ Զիջի մեջ մաթեմաթիկական մասում Ալ-Բատտանին նկարագրում է կորնթարդ եռանկյունու հաշման մեթոդները, որը հետագայում զարգացրեցին իսլամական աշխարհի այլ մաթեմատիկոսները։ Ալ-Բատտանին գրել է նաև «Երկնային լուսատունների հեռավորությունների մասին աշխատություն» և մի շարք այլ աստղագիտական աշխատություններ։ Ալ-Բատտանիին նաև հաջողվեց հաշվել արեգակնային տարին, ընդ որում նրա տվյալները լրիվությամբ համապատասխանում են ժամանակակից տվյալներին (24 վայրկյան սխալմամբ)։ Ալ-Բատտանիի Զիջը թարգմանվել է լատիներեն լեզվով 1116 թվականին Պլատոնի (Plato Tiburtinus ) կողմից։ Այն մեծ ազդեցություն է գործել եվրոպական աստղագիտության վրա, ընդհուպ Գեորդ Պուրբախի, Ռեգիոմոնտանի և Նիկոլայ Կոպեռնիկոսի վրա։
Ծնվել է | մոտ 858[2][3] Խառան, Աբասյան խալիֆայություն |
---|---|
Մահացել է | մոտ 929[2][3][4][…] Սամարրա, Աբասյան խալիֆայություն |
Բնակության վայր(եր) | Ալ-Ռակկա |
Դավանանք | իսլամ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և աստղագետ |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Տիրապետում է լեզուներին | արաբերեն[5] |
Ազդվել է | Պտղոմեոս Կլավդիոս[6] |
Al-Battani Վիքիպահեստում |
Ալ-Բատտանի պատվին Լուսնի վրա խառնարանը կոչեցին ալ-Բատտանի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Zentralblatt MATH database
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://books.google.cat/books?id=VUWno1sOwnUC&pg=PA78 — P. 78.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://books.google.cat/books?id=N3l4Rngj4B0C&pg=PA38 — P. 38.
- ↑ 4,0 4,1 4,2 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
Գրականություն
խմբագրել- Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г. Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп.. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.
- Матвиевская Г. П., Розенфельд Б. А. Математики и астрономы мусульманского средневековья и их труды (VIII—XVII вв.). В 3 т.. — М.: Наука, 1983.
- Матвиевская Г. П. Очерки истории тригонометрии. — Ташкент: Фан, 1990.
Արտաքին հղումներ
խմբագրելАл-Батани // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Բատտանի» հոդվածին։ |