Ալֆրեդ Հենրի «Ֆրեդի» Հայնեկեն (նոյեմբերի 4, 1923(1923-11-04)[1][2], Ամստերդամ, Նիդերլանդներ - հունվարի 3, 2002(2002-01-03)[1][2], Նորդվեյկ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ)[7], հոլանդացի ձեռնարկատեր, 1971-1989 թվականների «Հայնեկեն Ինտերնացիոնալ» գարեջրի գործարանի գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահը։ Տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից դուրս գալուց հետո մինչև իր կյանքի վերջը՝ 2002 թվականը, մնացել է այդ նույն խորհրդի անդամ։ Ալֆրեդ Հայնեկենը եղել է Նիդերլանդների ամենահարուստ մարդկանցից մեկը` ունենալով 9,5 միլիարդ հոլանդական գուլդեն[8] ։

Ալֆրեդ Հայնեկեն
հոլ.՝ Freddy Heineken
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 4, 1923(1923-11-04)[1][2]
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Մահացել էհունվարի 3, 2002(2002-01-03)[1][2] (78 տարեկան)
Մահվան վայրՆորդվեյկ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
ԳերեզմանNoordwijk General Cemetery
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մայրենի լեզուհոլանդերեն
Մասնագիտությունբորսային միջնորդ, գործարար և ձեռնարկատեր
ԱշխատավայրՀայնեկեն[3]
Ծնողներհայր՝ Հենրի Պիեռ Հայնեկեն, մայր՝ Կառլա Բրայթենշտեյն[4]
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՇառլեն դե Կարվալյո-Հայնեկեն
 Freddy Heineken Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ շրջան խմբագրել

Ալֆրեդ Հենրի Հայնեկենը ծնվել է 1923 թվականի նոյեմբերի 4-ին Ամստերդամում։ Նա եղել է «Հայնեկեն» գարեջրի գործարանատիրոջ՝ Ժերար Ադրիանա Հայնեկենի թոռը, որը հիմնադրել էր գործարանը 1864 թվականին։ 1941 թվականիի հունիսի 1-ին նա մտնում է ծառայության Հայնեկեն ընկերությունում, որն այդ ժամանակ չէր պատկանում Հայնեկենն ընտանիքին։ Մի քանի տարի անց վերագնում է ակցիաները, և Հայնեկեն ընտանիքը դարձյալ սկսում է ղեկավարել ընկերությունը։ Նա ստեղծել է «Հայնեկեն Հոլդինգը», որը տիրապետում էր Հայնեկեն Ինտերնացիոնալի 50.005 տոկոսը, անձամբ պահում է «Հայնեկեն Հոլդինգի» ակցիաների գլխավոր փաթեթը։ Իր պաշտնոանթողության պահին՝ 1989 թվականին Հայնեկեն նիդեռլանդական ապրանքանիշը դարձնում է համաշխարհային ապրանքանիշ։

Անձնական կյանք խմբագրել

Ֆրեդի Հայնեկենն ամուսնացած է եղել Կենտուկի նահանգի գինեգործների ընտանիքից ամերիկուհի Լյուսիլ Քամինգի հետ։ Ավելի ուշ նրա աղջիկը՝ Շարլին դե Կարվալյո Հայնեկենը, ժառանգում է նրա ողջ ունեցվածքը։ Ֆրեդի Հայնեկենը մահացել է 2002 թվականի հունվարի 3-ին թոքաբորբից, Նորդվիկում[9][10][11]։ Թաղված է Նորդվիկում։ Ալֆրեդ Հայնեկենը Հանուն դեմոկրատիայի և ազատության կուսակցության անդամ էր։

Առևանգում խմբագրել

Ֆրեդի Հայնեկենը և իր վարորդ Էբ Դոդերերը առևանգվել են 1983 թվականին և ազատ են արձակվել 35 միլիոն գուլդենի վճարմամբ, որն այսօր համարժեք է 16 միլիոն եվրոյի։ Ոստիկանությունը վերադարձրել է միայն 4 միլիոնը, մնացածը առևանգողները կամ թաքցրել, կամ էլ ծախսել էին։ Առևանգողներն էին Կոր Վան Խաուտը, Վիլլեմ Խոլլեեդերը, Յան Բելյաարդը, Ֆրանց Մայերը և Մարտին Էրկամպսը, որոնք արդյունքում ձերբակալվել և դատապարտվել են 8-12 տարի ժամկետով։ Միչև Նիդեռլանդներին հանձնելը վան Խաուտը և Խոլեդեերը 3 տսրի գտնվում էին Ֆրանսիայում, սկզբում փախուստի մեջ, ապա բանտում, հետո սպասելով հանձնման պայմանի փոփոխություններին, որից հետո տնային կալանք, դրանից հետո հոլանդական բանտ։ Կոր վան Խաուտը սպանվել է անծանոթի կողմից փողոցում 2003 թվականին։ Բելյաարդը դատվել է 12 տարի, ձեռնարկել է զինված խմբով փախուստի անհաջող փորձ, այնուամենայնիվ, ազատ է արձակվել 1991 թվականին։ 4 տարի հետո դարձյալ դատապարտվել է 12 տարի ազատազրկման ժամկետով՝ թմրանյութ անցկացնելիս մաքսատան աշխատակցին սպանելու պատճառով։ Մայերին տեղափոխել էին հոգեբուժարան, որտեղից շուտով փախչում և մինչև 1995 թվականը ապրում է Պարագվայում, մինչև նրան գտնում է ժուռնալիստ Փիթեր դե Վրիյեն, և այնտեղ էլ բանտարկվում է։ 2003 թվականին հանձնվել է հոլանդական բանտին, 2005 ազատվել է բանտից, վերադարձել իր երկիր՝ Պարագվայ։ Էրկամպսը եղել է խմբավորման ամենափոքրը և ստացել է 8 տարվա ազատազրկման ամենաքիչ ժամկետը։ 1996 թվականին նորից կալանավորվել է Իսպանիայում մեծ քանակով թմրանյութ տեղափոխելու համար։

Ֆրեդի Հայնեկենի առևանգման մոտիվներով նկարահանվել է երկու «Ֆրեդի Հայնեկենի առևանգումը» ֆիլմեր. առաջինը 2011-ին թվականին ՝Ֆրերդի Հայնեկեննի դերում՝ Ռուդգեր Հաուերը[12], երկրորդ ֆիլմը՝ 2015 թվականին, Հայնեկենի դերում Էնթոնի Հոփքինսը[13][14][15][16][17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. Meller P. Alfred Heineken, 78, Dies; Made Dutch Brewer a Giant // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2002. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  4. 4,0 4,1 4,2 Geni(բազմ․) — 2006.
  5. 5,0 5,1 https://www.nationaalarchief.nl/onderzoeken/index/nt00435
  6. 6,0 6,1 https://www.nationaalarchief.nl/onderzoeken/archief/2.02.32/invnr/892ED.11/file/00064059.PDF
  7. Правда.Ру (2002 թ․ հունվարի 4). «В НИДЕРЛАНДАХ СКОНЧАЛСЯ ПИВНОЙ МАГНАТ ФРЕДДИ ХЕЙНЕКЕН». Правда.Ру (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  8. (Հոլանդերեն) Freddy Heineken Արխիվացված 2014-05-29 Wayback Machine, Stadsarchief Amsterdam, 10 December 2005
  9. (Հոլանդերեն) Freddy Heineken overleden Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, Telegraaf, 4 January 2002
  10. (Հոլանդերեն) Freddy Heineken overleden, NU.nl, 4 January 2002
  11. Կաղապար:Nl iconSchaduwkoning van Nederland - Profiel: Alfred Heineken, De Groene Amsterdammer, 12 January 2002
  12. De Heineken ontvoering (2011) - IMDb
  13. Kidnapping Mr. Heineken (2015) - IMDb
  14. (Հոլանդերեն) Anthony Hopkins wordt Freddy Heineken Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, Telegraaf, 12 May 2013
  15. (Հոլանդերեն) Hopkins gaat Heineken spelen, NOS, 12 May 2013
  16. (Հոլանդերեն) Anthony Hopkins speelt Heineken in nieuwe film over ontvoering, Volkskrant, 13 May 2013
  17. «Sir Anthony Hopkins set to film Heineken kidnap movie». BBC News. 2013 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել