Ալֆրեդ Կլաար (գերմ.՝ Alfred Klaar, ծննդյան անունը՝ Աարոն Կարպելես (գերմ.՝ Aaron Karpeles), նոյեմբերի 7, 1848(1848-11-07)[1][2][3] կամ նոյեմբերի 17, 1848(1848-11-17)[4], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[1][4][3] - նոյեմբերի 4, 1927(1927-11-04)[1][2][4][…], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[3])[5], գերմանացի գրականագետ, քննադատ և դրամատուրգ։

Ալֆրեդ Կլաար
գերմ.՝ Alfred Klaar
Ծննդյան անունգերմ.՝ Aaron Karpeles
Ծնվել էնոյեմբերի 7, 1848(1848-11-07)[1][2][3] կամ նոյեմբերի 17, 1848(1848-11-17)[4]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[1][4][3]
Վախճանվել էնոյեմբերի 4, 1927(1927-11-04)[1][2][4][…] (78 տարեկան)
Վախճանի վայրԲեռլին, Վայմարյան Հանրապետություն[3]
Մասնագիտությունթատերական քննադատ, գրող, խմբագիր և գրական քննադատ
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
ԱշխատավայրGerman Technical University in Prague?
ԱմուսինPaula Eberty?
 Alfred Klaar Վիքիպահեստում

Ծնվել է հրեական ընտանիքում, սակայն անցել է կաթոլիկության։ Հանդես է եկել որպես թատերական և գեղարվեստական քննադատ, ինչպես նաև Պրահայի գերմանական լրագրերի խմբագիր։ Միաժամանակ դասավանդել է գրականության պատմություն Պրահայի Գերմանական բարձրագույն տեխնիկական ուսումնարանում, 1898 թ.-ից՝ պրոֆեսոր։ Չեխիայի գերմանական հասարակության գաղափարական առաջնորդներից էր։ 1873 թվականին ղեկավարել է Պրագայի հեղինակավոր «Bohemia» կառույցը։ 1885 թվականին ստացել է Պրահայի Բարձրագույն տեխնիկական դպրոցի գերմանական գրականության ամբիոնի դոցենտի կոչում։ 1898 թվականի ստացել է պրոֆեսորի կոչում։

1899 թ. տեղափոխվել է Բեռլին, դասավանդել Շառլոտենբուրգի տեխնիկական ուսումնարանում, որպես ֆելիետոնիստ համագործակցել է Berliner Neueste Nachrichten թերթի, 1901—1912 թվականներին որպես թատերական տեսաբան՝ Vossische Zeitung-ի հետ։ Գլխավորել է Բեռլինի թատերական քննադատների միությունը։

1907 թվականից Կլաարը եղել է Բեռլինի «Vossische Zeitung» թերթի գեղարվեստական և ֆելիետոնային բաժինների խմբագիրը։ Հետազոտել է Ֆրանց Գրիլպարցերի ստեղծագործությունը, գրել է նրա կենսագրությունը (1890, վերահրատարակությունների շարք), կազմել է երկերի ժողովածու։ Գրել է նաև մի քանի կատակերգություններ։ Կլաարի լավագույն գիտական գործն է համարվում «Das moderne Drama», 1883—1884 թվականներ։ Նրա գրչին է պատկանում նաև Լ. Բեռնի կենսագրական ակնարկը՝ «Börnes Leben und Wirken», 1899 թվական։

Ծանոթագրություններ խմբագրել