Ալֆոնսո Հերերա
Ալֆոնսո «Պոնչո» Հերերա (անգլ.՝ Alfonso "Poncho" Herrera, ՄՀԱ [alˈfonso eˈreɾa]), ի ծնե՝ Ալֆոնսոն Հերերա Ռոդրիգես (անգլ.՝ Alfonso Herrera Rodríguez, օգոստոսի 28, 1983, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասան և երգիչ։
Ալֆոնսո Հերերա | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 28, 1983 (39 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասան, երգիչ, պրոդյուսեր, մոդել և հեռուստատեսային դերասան |
IMDb։ | ID 1270781 |
alfonsoherrera.org |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Մեխիկո քաղաքում[1]։ Ունի ավագ եղբայր (Ալեհանդրո) և կրտսեր եղբայր (Օսկար)։ Սովորել է «Էրդոն» ակադեմիայում, որը էքստրա դասի հեղինակավոր բրիտանական դպրոց է (այնտեղ տարբեր ժամանակահատվածներում սովորել են Գաել Գարսիա Բերնալը և Խիմենա Սարինյանան) և ավարտել է ուսումը 2002 թվականին։ Ցանկացել է դառնալ օդաչու և ավիացիոն դպրոց ընդունվելու համար պատրաստվել է տեղափոխվել Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաք։ Սակայն մտափոխվել է և ընդունվել է դերասանական կրթության կենտրոն, որը պատկանել է լատինամերիկյան մեդիակոնգլոմերատ «Televisa»-ին[1]։
Անձնական կյանքԽմբագրել
2016 թվականին ամուսնացել է Դիանա Վասկեսի հետ[2]։ Զույգն ունի երկու որդի, Դանիելը, որը ծնվել է 2016 թվականի սեպտեմբերի 22-ին[3] և Նիկոլասը, որը ծնվել է 2020 թվականի սեպտեմբերի 22-ին[4]։
ՖիլմագրությունԽմբագրել
Ֆիլմ | ||||
---|---|---|---|---|
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշում |
2002 | Սիրելը ցավոտ է | Amarte Duele | Ֆրանցիսկո | |
2008 | Նորից տեսնել քեզ | Volverte a Ver | Պաբլո | |
2009 | Վենետիք | Venezzia | Ֆրենկ Մուր | |
2011 | Բախտը բերել է | Así Es La Suerte | Գիլիերմո | |
2013 | Ուրվական | Espectro | Մարիո | |
Անբասիր հնազանդություն | Obediencia Perfecta | Սակրամենտո Սանտոս | ||
2014 | Իդեալական բռնատիրություն | La Dictadura Perfecta | Կառլոս Ռոյո | |
2016 | Ընտրյալը | El Elegido | Ռամոն Մերկադեր | |
Հեռուստատեսություն | ||||
Տարի | Հայկական անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշում |
2002-2003 | Դաս 406 | Clase 406 | Խուան Դեյվիդ Ռոդիրգես Պինեդա | Համաառաջատար դեր |
2004-2006 | Խռովարարները | Rebelde | Միգել Արանգո Քերվերա / Միգել Արանգո | Առաջատար դեր |
2005 | La energía de Sonric'slandia | Միգել Արանգո Քերվերա | էպիզոդներ 1.11 «Calor en la Central» և 1.18 «Viceversa» | |
2007 | Ընտանիք | RBD: La Familia | Պոնչո | Առաջատար դեր |
2008 | Տերմինալ | Terminales | Լեոնարդո Քորալ | Առաջատար դեր |
2009 | Մարդասպան կանայք | Mujeres Asesinas | Էստեբան | Էպիզոդ՝ 2.18 «Soledad, cautiva» |
2009-2010 | Քամելեոններ | Camaleones | Սեբաստիան Յարմիլո | Առաջատար դեր |
2010 | Rock n' Gol | Rock n' Gol | Ինքն իրեն | Հեռուստաֆիլմ |
2011 | Թիմ | El Equipo | Ֆերմին Պերես | |
Ուղիղ թիրախին | El Diez | Սալվադոր «Չավա» Էսպինոսա | ||
Արծվի հիացմունքը | El Encanto del Águila | Աքիլես Սերդան | Էպիզոդ՝ 1.2 «Los Martires de Puebla» | |
2014 | Հանճար | El Capo | Նինո Մալո | |
2015-2018 | Sense8 | Sense8 | Հերնանդո | Պարբերաբար դեր |
2015-2016 | Էլ Դենդի | El Dandy | Դանիել «Էլ Դենդի» Բրակո / Խոսե «Պեպե» Մոնտանո | Առաջատար դեր |
2016-2017 | Էքզորցիստը | The Exorcist | Թոմաս Օրտեգայի հայրը | Առաջատար դեր |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-14-ին։ Վերցված է 2009-05-24 Esmas Official Biography
- ↑ «"Rebelde": ¿Qué pasó con Alfonso Herrera, el recordado Miguel de "RBD"?»։ elcomercio.pe (իսպաներեն)։ Վերցված է June 18, 2020
- ↑ Lazo Alberto։ «Alfonso Herrera llenó de ternura Instagram con una fotografía muy navideña de su hijo»։ vix.com (իսպաներեն)։ Վերցված է December 30, 2019
- ↑ «Poncho Herrera se convierte en padre por segunda vez»։ El Imparcial (իսպաներեն)։ 5 December 2020։ Վերցված է 6 December 2020
Արտաքին հղումներԽմբագրել
- պաշտոնական կայքէջ(անգլ.)
- Ալֆոնսո Հերերա (անգլ.) Internet Movie Database կայքում
- Ալֆոնսո Հերերա Թվիթթերում
- Ալֆոնսո Հերերա Ինստագրամում