Ալտեր (հոլ.՝ Aalter), քաղաք և համայնք Բելգիայում, Արևելյան Ֆլանդրիա նահանգում։ 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընդհանուր բնակչությունը կազմել է 18887 մարդ։ Ընդհանուր տարածքը 81,92 կմ քառ․ է, բնակչության խտությունը` 231 մարդ/կմ քառ։

Բնակավայր
Ալտեր
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲելգիա Բելգիա
Մակերես119,85 կմ²
Պաշտոնական լեզուհոլանդերեն
Բնակչություն29 340 մարդ (հունվարի 1, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ09
Փոստային դասիչ9880[2] և 9881[2]
Պաշտոնական կայքaalter.be(նիդեր.)
Ալտեր (Բելգիա)##
Ալտեր (Բելգիա)

Գտնվում է Բրյուգգե և Գենտ քաղաքների միջև, A10 ավտոմայրուղու կողքին, որը կապում է Օստենդե քաղաքը Գենտի և Բրյուսելի հետ։

Ալտերի քաղաքապետը (2011 թվականի դեկտեմբերի դրությամբ) Պիտեր Դե Կրեմն է՝ 2007 թվականի դեկտեմբերի 21-ից համատեղելով Բելգիայի դաշնային կառավարության պաշտպանության նախարարի պաշտոնի հետ։ Դե Կրեմը առաջին անգամ ընտրվել է Ալտերի քաղաքապետը 1994 թվականին, այնուհետև վերընտրվել է 2000 և 2006 թվականներին[3]։ Մինչև նա 1959 թվականից ի վեր Ալտերի քաղաքապետը եղել է նրա հայրը` Յան դե Կրեմը։ Դե Կրեմի ընտանիքի դերի հետ կապված Ալտերի քաղաքապետարանի շենքը առօրյա գործածության մեջ անվանում են Կրեմլ (հոլ.՝ Kremlin

Պատմություն խմբագրել

 

Ալտերի առաջին հիշատակումը եղել է 974 թվականին։ Քաղաքի անվան ստուգաբանությունը շարունակում է մնալ վիճաբանության առարկա․ տարբեր ժամանակներում այն անվանել են «Հալտրա», «Հալեֆթտրա», «Հալտրե», «Հաելտեր», «Հաելտերտ», իսկ ներկայիս անունը վերջնականապես հաստատվել է 18-րդ դարում[4]։

Քաղաքի զարգացման գործում կարևոր դեր է ունեցել 1613-1623 թվականների Բրյուգգեի ջրանցքի շինարարությունը։ 1775 թվականին Ալտերում հայտնվել է առաջին կամուրջը, իսկ 1838 թվականին այստեղ կառուցվել է նաև երկաթուղի[5]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը Վերմախտի կողմից շրջափակված տարածքներից էր։ Ալտերն ազատագրվել է 1944 թվականի լեհական տանկային դիվիզիայի զինվորների կողմից (քաղաքում կա հուշարձան՝ նվիրված լեհ մարտիկներին)[3]։ Քաղաքի համար հետպատերազմյան տարիները նշանավորվեցին 1962 թվականին խոշոր արդյունաբերական պարկի բացմամբ` ավելի քան 125 հա տարածք։ 1977 թվականին քաղաքին միացան Բելեմ, Լոտենհուլլե և Պոկե բնակավայրերը։ 2006 թվականին Ալտերի իշխանությունները Մայքրոսոֆթի հետ միասին Բելգիայում առաջին անգամ սկսեցին իրականացնել «թվային քաղաք»կոմցեպտը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bevolking per gemeente op 1 januari 2022Statbel.
  2. 2,0 2,1 Crossroads Bank for Enterprises
  3. «Curriculum vitae of Mr. Pieter De Crem». // pieterdecrem.be. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. «Aalter, a Meetjesland town». // freepages.genealogy.rootsweb.ancestry.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. [1](չաշխատող հղում) Aalter, a Meetjesland town
  6. [2](չաշխատող հղում) Aalter, a Meetjesland town

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալտեր» հոդվածին։