Ալտամիրայի պալատ (իսպ.՝ Palacio de Altamira) կամ Ալկասար դե լա Սենորիա (իսպ.՝ Alcázar de la Señoría), պալատ է, որ գտնվում է Իսպանիայի Վալենսիայի տարածաշրջանի Ալիկանտե պրովինցիայի Էլչե քաղաքի կենտրոնական հատվածում՝ Վինալոպ գետի ափին։

Ալտամիրայի պալատ
Palacio de Altamira
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՀասցեCalle Diagonal del Palau Կալլե Դիագոնալ 7, Էլչե քաղաք, Ալիկանտե պրովինցիա
Վարչական միավորԷլչե[1][2]
Գտնվում է ափինՎինալոպ գետի ափին
ԵրկիրԻսպանիա
Համալիրի մասԱլիկանտեի մշակութային ժառանգություն
Կառուցված15-րդ դար
ԿառուցողԳուտիեր դե Կարդենաս
Ընթացիկ վիճակկանգուն
Վերահսկվում էRI-51-0001292
Քարտեզ
Քարտեզ
 Altamira Castle-Palace Վիքիպահեստում

1961 թվականի սեպտեմբերի 8-ի հրամանով Ալտամիրայի պալատն ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում՝ RI-51-0001292 գրանցման համարի ներքո։

Պատմություն

խմբագրել

Ալտամիրայի պալատը կամ Ալկասար դե լա Սենորիան կառուցվել է 15-րդ դարի վերջերին Կաստիլիայի պալատական Գուտիեր դե Կարդենասի (իսպ.՝ Gutierre de Cárdenas) կողմից։ Գուտիեր դե Կարդենասը եղել է առաջին քաղաքագլուխը, որը նոր էր վերադարձել Ռեյես Կաթոլիկոսից (իսպ.՝ Reyes Católicos)` դարձնելով այն սովորական բնակավայր։

Այնուամենայնիվ հնարավոր է, որ Ալտամիրայի պալատը կառուցված լինի 12-րդ կամ 13-րդ դարի մեկ այլ ալմոադական պարսպապատ քաղաքի պաշտպանողական կառույցի տեղում։

Այն հանդիսացել է Ալտամիրա գրաֆների սեփականությունը[3]։

Նկարագրություն

խմբագրել

Ամրոցը ունի բազմանկյուն հատակագիծ։ Կառույցից առանձնանում է ամուր աշտարակը, որը ունի քառակուսի հատակագիծ ու ատամնավոր թագ։ Ամրոցի մնացած անկյուններում գտնվում են շրջանաձև հատակագծով աշտարակները, որոնք պաշտպանում են ամրոցի անկյունային հատվածները[4]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. https://ceice.gva.es/va/web/patrimonio-cultural-y-museos/inventario-general
  3. Patrimonio Cultural Valenciano
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալտամիրայի պալատ (Էլչե)» հոդվածին։