Ալվին Թոֆլեր

ամերիկացի փիլիսոփա, սոցիոլոգ և ֆուտուրիստ, հետինդուստրիալ հասարակության գաղափարի հեղինակներից

Ալվին Թոֆլեր (անգլ.՝ Alvin Toffler,հոկտեմբերի 4, 1928(1928-10-04)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 27, 2016(2016-06-27)[5][4][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի փիլիսոփա, սոցիոլոգ և ֆուտուրիստ, հետինդուստրիալ հասարակության գաղափարի հեղինակներից մեկը։

Ալվին Թոֆլեր
անգլ.՝ Alvin Toffler
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 4, 1928(1928-10-04)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էհունիսի 27, 2016(2016-06-27)[5][4][2][…] (87 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան
Մասնագիտությունապագայաբան, լրագրող, ակնարկագիր, սոցիոլոգ և գրող
ԱշխատավայրԿոռնելի համալսարան և Նոր Դպրոց
ԱմուսինHeidi Toffler?[4]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունWhite House press corps? և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[6]
Կայքalvintoffler.net
 Alvin Toffler Վիքիպահեստում

Թոֆլերի հիմնական աշխատությունները առկա է հետևյալ թեզը.

Մարդկությունն անցնում է նոր տեխնոլոգիական հեղափոխության (գերարդյունաբերական)։ Առաջին ալիքը (ագրարային հասարակություն) և երկրորդը (արդյունաբերական հասարակություն) փոխարինվում են նորով, ինչը հանգեցնում է տեղեկատվական կամ հետինդուստրիալ հասարակության ստեղծմանը։

Ալվին Թոֆլերը նախազգուշացրել է նոր դժվարությունների, սոցիալական բախումների և գլոբալ խնդիրների մասին, որոնց հետ բախվելու է մարդկությունը 20-րդ և 21-րդ դարերի սկզբին։

Նա հանրահայտ Fortune ամսագրի խմբագիրն էր և նրա առաջին գիրքը կենտրոնացած էր տեխնոլոգիայի զարգացման և հասարակության վրա դրա ազդեցության վրա։ Ապա նա մանրամասնորեն ուսումնասիրել է հասարակության արձագանքը այս երևույթին և հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխություններին։ Ալվին Թոֆլերի վերջին աշխատանքի բովանդակությունը վերաբերում է 21-րդ դարում ռազմական տեխնոլոգիայի, զենքի, մարտավարական-ռազմավարական պլանավորման և կապիտալիզմի ուժեղացված հզորությանը։

Կենսագրություն

խմբագրել

Ալվին Թոֆլերը ծնվել է 1928 թվականի հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում՝ Լեհաստանից ներգաղթած Սեմ Թոֆլերի և նրա կնոջ՝ Ռոուզ Էլբաումի ընտանիքում[7]։

Ամուսնացած էր Հայդի Թոֆլերի հետ, ով նաև ապագայաբան է և նրա բազմաթիվ գրքերի համահեղինակը։

Իր ապագա կնոջ հետ ծանոթացել է Նյու Յորքի համալսարանում, որտեղ ինքն անգլերեն էր ուսումնասիրում, իսկ կինը լեզվաբանության ասպիրանտ էր։ Լինելով արմատական տրամադրված ուսանողներ` նրանք որոշել են հրաժարվել հետագա գիտական աշխատանքներից, տեղափոխվել են Միջին Հյուսիս, որտեղ էլ ամուսնացել են։ Հետագա հինգ տարիներին նրանք իրենց ծախսերը հոգում էին` աշխատելով հավաքման գծերի վրա` սերտորեն ուսումնասիրելով բանվոր դասակարգի խնդիրները և կարիքները։ Ալվին Թոֆլերը աշխատում էր որպես մոնտաժող և զոդող։

Հետագայում Ալվին Թոֆլերը կիրառել է իր գործնական փորձը` աշխատանքի բնույթը և ֆիզիկական և մտավոր աշխատանքի տարբերությունները նկարագրելու համար։

Հետագայում Ալվին Թոֆլերը Կոռնելի համալսարանում հրավիրված պրոֆեսոր էր, Սոցիալական հետազոտությունների նոր դպրոցի անդամ, Սպիտակ տան թղթակից և բիզնեսի խորհրդատու։

Եղել է գրականության, իրավունքի, բնական գիտությունների և մենեջմենթի պատվավոր դոկտոր, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի և Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի անդամ։ Կնոջ հետ միասին եղել Է Վաշինգտոնի ազգային պաշտպանության համալսարանի վաստակավոր դոցենտ։

Ալվին Թոֆլերը մահացել է քնի մեջ, 2016 թվականի հունիսի 27-ին, Լոս Անջելեսի իր տանը` 88 տարեկան հասակում[8]։

Գաղափարներ

խմբագրել

Ալվին Թոֆլերի գիտական հայեցակարգը հիմնված է հասարակության` միմյանց հաջորդող ալիքային տիպի գաղափարի վրա։ Առաջին ալիքը ագրարային հեղափոխության արդյունք է, որը փոխել է որսորդ-հավաքողների մշակույթը։ Երկրորդ ալիքը արդյունաբերական հեղափոխության արդյունք է, որը բնութագրվում է ընտանիքի միջուկային տիպով, կրթության փոխակրիչ համակարգով և կորպորատիվությամբ։ Երրորդ ալիքը մտավոր հեղափոխության արդյունք է, այսինքն` հետինդուստրիալ հասարակություն, որում առկա է ենթամշակույթների ու կենսակերպի հսկայական բազմազանություն։ Տեղեկատվությունը կարող է փոխարինել հսկայական քանակությամբ նյութական ռեսուրսների և դառնում է հիմնական նյութը այն աշխատողների համար, որոնք ազատորեն միավորվում են ասոցիացիաներում։ Զանգվածային սպառումը հնարավորություն է տալիս ձեռք բերել էժան, հաճախորդին հատուկ ապրանքներ, որոնք բաշխվում են փոքր խորշերով։ Վաճառողի (ապրանքների և (կամ) ծառայությունների արտադրողի) և գնորդի (սպառողի) միջև սահմանները ջնջվում են։ «Աշխատող»-ը կարող է ինքը բավարարել իր բոլոր կարիքները։

Իրենց «Հեղափոխական հարստություն. Ինչպես այն կստեղծվի և ինչպես կփոխի մեր կյանքը» գրքում (2006), Թոֆլերները գրում են.

«Կապիտալիզմի մյուս առանցքային տարրերի նման, փողն էլ ապրում է դարերի ամենաարագ և խորը հեղափոխությունը. հեղափոխություն, որը կստեղծի բոլորովին նոր ձևեր, վճարումների նոր ձևեր և առհասարակ առանց փողի բիզնես անելու հնարավորություններ»[9]։

Օգտագործվող հիմնական տերմիններից մեկը «սպառումն» է։ «Սպառողը» նա է, ով ստեղծում է ապրանքներ, ծառայություններ և փորձեր իր օգտագործման կամ հաճույքի համար, այլ ոչ թե` վաճառքի կամ փոխանակման։ Այս դեպքում անհատները կամ խմբերը միաժամանակ արտադրում և սպառում են ապրանքը, այսինքն` սպառում են այն»[10]։ «Սպառողական տնտեսությունը հսկայական է... սպառումը ցնցելու է շուկաները, փոխելու է հասարակության դերի կառուցվածքը և փոխելու է հարստության վերաբերյալ մեր պատկերացումները»[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Schneider K. Alvin Toffler, Author of ‘Future Shock,’ Dies at 87 // The New York Times / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2016. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. 5,0 5,1 5,2 Alvin Toffler, ‘Future Shock’ Adviser to Leaders, Dies at 87 // Bloomberg NewsNYC: 2016.
  6. Notable Names Database — 2002.
  7. Schneider, Keith (2016 թ․ հունիսի 29). «Alvin Toffler, Author of 'Future Shock,' Dies at 87». The New York Times. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  8. Jill Leovy (2016 թ․ հունիսի 29). «Alvin Toffler, author of 1970 bestseller 'Future Shock,' dies at 87». Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  9. Элвин Тоффлер, Хейди Тоффлер. Часть VIII. Будущее капитализма. Глава 40. Управление завтрашними деньгами // Революционное богатство. — С. 289. — 576 с. — ISBN 978-5-17-044872-2
  10. Глава 23 «Скрытая половина», стр. 223
  11. Глава 24 «Протребление и здоровье», стр. 234

Գրականություն

խմբագրել
  • Балагушкин Е. Г. Тоффлер Э. // Культурология. Энциклопедия. В 2-х т. / Гл. ред. и авт. проекта С. Я. Левит. — М.: «Российская политическая энциклопедия» (РОССПЭН), 2007. — Т. 2. — С. 717—719. — 1184 с. — (Summa culturologiae). — ISBN 978-5-8243-0838-9, ISBN 978-5-8243-0840-2

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալվին Թոֆլեր» հոդվածին։