Ալվար (Վերին Բասենի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալվար (այլ կիրառումներ)

Ալվար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում, Հասանկալա քաղաքից մոտ 7 կմ հարավ-արևմուտք, Արաքսի վտակ Մուրց գետի աջ ափին, արգավանդ հարթավայրում, Ծիրանաց լեռներից 10 կմ հեռավորության վրա։

Բնակավայր
Ալվար
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲասենի գավառակ
Բնակչություն154 մարդ (1878)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունալվարցի
Ալվար (Վերին Բասենի գավառ) (Թուրքիա)##
Ալվար (Վերին Բասենի գավառ) (Թուրքիա)

Ալվարը հիշատակվում է Ղազար Փարպեցու մոտ՝ V դարի 80-ական թվականների հայ ազատագրական պատերազմների առնչությամբ։ Ալվարի մասին մի քանի հիշատակություններ կան նաև XVII–XVIII դարերում։ Թուրքերի ճևշման տակ հետագայում Ալվարի հայ բնակիչների թիվը աստիճանաբար նվազել է։ Գյուղի հայկական թաղերը վերջնականապես ավերվել են Մեծ եղեռնի տարիներին։

1830 թվականին Ալվարից մոտ 20 հայ ընտանիք գաղթել և բնակվել են Արևելյան Հայաստանում։ Գյուղը 1877 - 1878 թվականին ուներ 154 հայ բնակիչ (22 տուն)։ Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։ Ալվարն ուներ հայկական եկեղեցի։ Գյուղում գործում էր հայկական ուսումնարան[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 102 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 190