Ալվարեսզավր
Ալվարեսզավր
Alvarezsaurus calvoi
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Ենթադաս Արխոզավրեր
Վերնակարգ Դինոզավրեր
Կարգ Սողունակոնքայիններ
Ենթակարգ Տերոպոդներ
Վերնաընտանիք Alvarezsauroidae
Ընտանիք Alvarezsauridae
Ցեղ Ալվարեսզավր
Լատիներեն անվանում
Alvarezsaurus (J. Bonaparte, 1991)



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ալվարեսզավր (լատիներեն, Alvarezsaurus - «Ալվարեսի Սողուն»[1]), դինոզավրերի ցեղ, որը ապրել է մոտ 88-74 միլիոն տարի առաջ ներկայիս Արգենտինայի Նեուկեն պրովինցիայի տարածքում։ Այս դինոզավրը ուներ մոտ 2 մետր երկարություն, 0.7 մետր հասակ և 20 կիլոգրամ քաշ։ Առաջին անգամ նկարագրվել է Խոսե Ֆեռնանդո Բոնապարտեի կողմից 1991 թվականին։

Նկարագրություն խմբագրել

Ունի փշեր մեջքային ողերի վրա, ինչի հետևանքով մարմինը կոմպակտ տեսք է ստանում։ Մեջքի երկայնքով ձգվող կատարի բացակայությունը ապացուցում է, որ նա շատ նման է եղել թռչունի։ Պոչը տափակած և շատ երկար, մոտավորապես երկու անգամ մարմնից և վզից երկար։ Վիզը երկար և ճկուն։ Ալվարեսզավրը ուներ երկար և թեթև որքեր, որոնք բնորոշ են արագավազ կենդանիներին։ Ալվարեսզավրը համարվում է ալվարեսզավրիդ խմբի ամենապրիմիտիվ ներկայացուցիչը։ Հավանաբար այս դինոզավրերը սնվում էին միջատներով, փոքր կենդանիներով և այլ դինոզավրերի ձվերով։ Նրանց վերջույթների կառուցվածքը թույլ է տալիս ենթադրել, որ եղել են լավ մագլցողներ և հեշտությամբ բարձրացել են ծառերի վրա։

Հայտնաբերման պատմությունը խմբագրել

Առաջին գտնված կմախքում բացակայում էին գանգը և առջևի վերջույթները։ Հետագայում հայտնաբերվեցին խմբի մյուս անդամների մնացորդները և գիտնականները կարողացան գնահատել, թե որքան արտասովոր է եղել այս կենդանին։ Սկզբնական շրջանում նրան վերականգնել են տիպիկ ցելուոզավրիդի վերջույթներով և այդ ռեստավրացիան պահպանվում է մինչև օրս։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ալվարեսզավրին անվանել են արգենտինացի պատմաբան Գրեգորիո Ալվարեսի պատվին։

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Առաջացման նոր գաղափարներ» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.

Գրականություն խմբագրել

  • Դինոզավրերի համաշխարհային հանրագիտարան - Դուգալ Դիքսոն - Մոսկվա, Эксмо, 2009 - ISBN 978-5-699-22144-8 - էջ 198.
  • Դինոզավրերի պատկերազարդ տեղեկատու -Ա. Շարանով - Մոսկվա, ОНИКС, 2008 - ISBN 978-5-9603-0089-6 - էջ 16.
  • Դինոզավրերի մեծ ատլաս - Սուսաննա Դավիդսոն, Ստեֆանի Տերենբուլ, Ռեիչել Ֆերտ - Մոսկվա, Росмэн, 2004 - ISBN 5-353-01605-X - էջ 118.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալվարեսզավր» հոդվածին։