Ալստի բեֆրուա, քաղաքային խորհրդի շենք Բելգիայի Արևելյան Ֆլանդրիա նահանգի Ալստ քաղաքի կենտրոնական հրապարակում։ Քաղաքային խորհրդի շենքը բաղկացած է երեք մասից` քաղաքային խորհրդի շենք, ենթամաս և աշտարակ[1]։ Մյուս բելգիական և ֆրանսիական այլ բեֆրուաների հետ միասին Աալստի բեֆրուան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։ Ներկայիս շենքը թվագրվում է 15-րդ դարին։

Բեֆրուա
Ալստի բեֆրուա
Schepenhuis van Aalst
ԵրկիրԲելգիա
Հիմնական թվականներ՝1225
Քարտեզ
Քարտեզ

Քաղաքային խորհրդի առաջին շենքը կառուցվել է 1225 թվականին՝ Լեդեի մոտ գտնվող հանքավայրից արդյունահանվող կրաքարից։ 1380 թվականին, երբ Աալստը քանդվել է Գենտի բնակիչների կողմից, Ֆլանդրիայի կոմս Լյուդովիկոս II-ի ղեկավարությամբ, քաղաքի ավագանու շենքը այրվել է։ Պահպանվել է էր միայն արևելյան ճակատը։ Արևմտյան ճակատի վերականգնումը սկսվել է 1407 թվականին։ 1879 թվականի հուլիսի 7-ին Կերմերսե քրիստոնեական տոնակատարության ժամանակ շենքը նորից է այրվել և վերականգնվել է 1886 թվականին։

Բեֆրուայիի շինարարությունը սկսվել է 1460 թվականին, և նույն տարում կառուցվել է կարիլյոնը։ մեխելենյան վարպետ Վրանկի առաջին կարիլյոնը փոխարինվել է 1714 թվականինին, իսկ զանգերը վերականգնվել են 1879 թվականին տեղի ունեցած հրդեհից հետո։ Այսօր կարիլյոնը ունի 52 զանգ։ Բեֆրուայի ճակատը զարդարված է երկու քանդակներով։ Դրանց միջև 1460-1879 թվականները տեղադրված է եղել արևային ժամացույց։ Ճակատի վրա նաև արձանագրված էր Ֆիլիպ II-ի կարգախոսը` «NEC SPE NEC METU» (լատիներենից` «Ոչ հույսով, ոչ էլ վախով»)։

Քաղաքային խորհրդի շենքին հարող ենթաթևը ծառայել է որպես օրենքների հռչակման վայր և ղեկավարների քաղաքային ազատություններին հավատարիմ մնալու երդման վայր։ Ենթաթևի ճակատը զարդարված է հինգ քանդակներով։ Դրանք են՝

  • Թեմիս՝ արդարության աստվածուհի
  • Կառլոս V կայսր, որի օրոք կառուցվել է ենթաթևը
  • «Աալստի երեխաներ», Դիտրիխ, Աալստի վերջին կոմսը (մահացել է 1166 թվականին)
  • Պիտեր Կուկե վան Ալստ, նկարիչ
  • Կոռնելիոս Դե Սխրեյվեր, բանաստեղծ և գրող

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել