Ալոե Բլեք (անգլ.՝ Аloe Blacc, ի ծնե՝ Էգբերտ Նաթանիել Դոքինզ III (անգլ.՝ Egbert Nathaniel Dawkins III), հունվարի 7, 1979(1979-01-07)[1], Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), սոուլ ժանրի ամերիկացի երգիչ և երաժիշտ։ Նրա առաջին՝ Shine Through ալբոմը թողարկվել է 2006 թվականին Stones Throw Records-ում։

Ալոե Բլեք
Ի ծնե անունանգլ.՝ Egbert Nathaniel Dawkins
Նաև հայտնի է որպեսAloe Blacc
Ծնվել էհունվարի 7, 1979(1979-01-07)[1] (45 տարեկան)
Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերսոուլ, ռիթմ էնդ բլյուզ և ջազ[2]
Մասնագիտություներաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր, ռեփեր և Բազմագործիքավորող
Երգչաձայնբարիտոն
ԳործիքներՇեփոր, վոկալ[2], բաս կիթառ և ստեղնաշարային գործիքներ
ԼեյբլStones Throw Records?
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Թորնթոնի երաժշտական դպրոց և Laguna Hills High School?
ԱմուսինMaya Jupiter?
Կայքaloeblacc.com
 Aloe Blacc Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էգբերտը երաժշտությամբ զբաղվել սկսել է մանուկ հասակից։ Տարրական դպրոցում սովորելիս նա շեփոր է նվագել, իսկ միջնակարգ դպրոցում սովորելիս դրանից բացի ձայնագրել է նաև իր առաջին՝ Imaginary Friends երգը, որի պրոդյուսերը DJ Exile-ն է, որի հետ նա 1995 թվականին ստեղծել է Emanon հիփ հոփ խումբը։ Ինչպես նաև քոլեջում սովորելու ընթացքում Ալոեն սովորել է կիթառ և դաշնամուր նվագել։

1999-2002 թվականներին, Emanon խմբի կազմում Ալոեն թողարկել է հինգ ալբոմ։ Ավելի ուշ՝ 2005 թվականին, Shaman Works լեյբլում թողարկվել է խմբի դեբյուտային՝ The Waiting Room ալբոմը, իսկ 2006 թվականին նրա Shine Through սոլո ալբոմը Stones Throw Records-ում[3]։ Ալբոմը ներառում էնեոսուլ, R&B, լատինական երաժշտության և հիփ հոփ ժանրերի երգեր։ Ալոեի սոլո ալբոմի թողարկումից հետո խումբը անորոշ ժամանակով ցրվել է։ 2009 թվականին Cradle ճապոնացի բիթմեյքերի հետ համատեղ թողարկել է ալբոմ, իսկ «I Need a Dollar» երգն ընդգրկվել է «How to make it in America» հեռուստասերիալի սաունդթրեքում։ Հեռուստասերիալի հետ միասին երգը հայտնի է դարձել, իսկ 2010 թվականի ալբոմն զգալի ուշադրություն է գրավում։

Ալոեն հաճախ համագործակցում է Stones Throw Records-ի գործընկերների հետ, ինչպիսիք են Oh No-ն, Dudley Perkins-ը և Georgia Anne Muldrow-ը։

Սկավառակագրություն խմբագրել

Սոլո ալբոմներ խմբագրել

  • 2003․ The Aloe Blacc EP
  • 2006․ Shine Through (Stones Throw Records)
  • 2010․ Good Things (Stones Throw Records)

Համագործակցություններ խմբագրել

Emanon-ի կազմում (Aloe Blacc & DJ Exile) խմբագրել

  • 1999․ Acid Nine EP
  • 2005․ Acid Nine EP (Vinyl, 12)
  • 2001․ Imaginary Friends
  • 2001․ Steps Through Time
  • 2002․ Anon & On
  • 2005 The Waiting Room (Shaman Works)

Bee-ի կազմում (Aloe Blacc & Cradle) խմբագրել

  • 2009․ Open Your Mind (Stones Throw Records)

Սինգլներ խմբագրել

  • 2010․ Femme Fatale 7
  • 2010․ I Need A Dollar
  • 2011․ Loving You Is Killing Me
  • 2013․ Avicii ft. Aloe Blacc – Wake Me Up
  • 2014․ The Man
  • 2019․ Avicii ft. Aloe Blacc – SOS

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Dutch Top 40
  2. 2,0 2,1 Montreux Jazz Festival Database
  3. «Rappers flow toward singing». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոե Բլեք» հոդվածին։