Ալյոշա (հուշարձան, Պլովդիվ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալյոշա (այլ կիրառումներ)

«Ալյոշա» բուլղար․՝ Альоша) հուշարձան Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Բունարջիկ բլրի վրա՝ ի հիշատակ խորհրդային զինվորի։

Ալյոշա (հուշարձան, Պլովդիվ)
բուլղար․՝ Альоша

Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Բարձրություն10,5 մետր
Երկիր Բուլղարիա
ԲնակավայրՊլովդիվ
Նյութգրանիտ
Ներկա վիճակԿանգուն
 Alyosha monument (Plovdiv) Վիքիպահեստում

Տվյալներ խմբագրել

Ալյոշա (Ալեքսեյ անվան փաղաքշական ձևը) 11 մետր բարձրությամբ խորհրդային զինվորի երկաթ-բետոնե հուշարձանը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Բուրանջիկ բլրի վրա։ Հուշարձանը կանգնած է 6 մետր բարձրությամբ գրանիտե պատվանդանի վրա։ Հուշարձանը կանգնեցվել է ի հիշատակ 1944 թվականին Կարմիր բանակի կողմից Բուլղարիայի ազատագրման ժամանակ զոհված խորհրդային զինվորների։ Հուշարձանը կառուցվել է 1954-1957 թթ.[1]։

"Ալյոշան" նաև Կոնստանտին Վանշենկինի և Էդուարդ Կոլմանովսկու գրած երգի անունն է։ Մինչև 1989 թվականը երգը եղել է Պլովդիվի պաշտոնական հիմնը[2][3]։

1989 և 1996 թվականներին Պլովդիվի իշխանությունները փորձել են հուշարձանը հանել։ 1989 թվականի որոշումից հետո նախաձեռնվեց հուշարձանի պահպանության արշավ. հուշարձանը գիշեր-ցերեկ հսկվեց, որպեսզի չապամոնտաժվի[4]։

Հուշարձանը ստեղծվել է Ուկրաինական 3-րդ ռազմաճակատի զինվոր Ալյոշա Սկուրլատովի կերպարով, ով մահացել է 2013 թվականին, 91 տարեկան հասակում[5]։

Հեղինակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Памятник солдату Алеше в Болгарии получил красный плащ». newsbg.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  2. http://www.novinite.com/articles/119041/The+Lone+Soviet+Soldier%3A+The+Alesha+Monument+in+Bulgaria's+Plovdiv
  3. Robert Rozhdestvensky. «Monument to Soldier Alyosha in Plovdiv». spintongues.vladivostok.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  4. «Сайт Московского городского отделения КПРФ - "Стоит над горою Алеша – в Болгарии русский солдат"». old.moskprf.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  5. «На Алтае умер легендарный "солдат Алеша" — Сергей Зюзин — Российская газета». rg.ru. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել