Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալյոշա (Ալիշ) Շաբոյի Բեգլարյան (ծնվել է 1958 թվականի հուլիսի 13-ին Խնձրիստան գյուղում (Արցախի Հանրապետություն Ասկերանի շրջան), մահացել է 1990 թվականի հոկտեմբերի 24-ին Քաջավան գյուղում (Արցախի Հանրապետության Մարտունիի շրջան))՝ ազատամարտիկ։ 1977-1979 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։

Ալյոշա Բեգլարյան
Ծնվել էհուլիսի 13, 1958(1958-07-13)[1]
ԾննդավայրԽնձրիստան, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 24, 1990(1990-10-24) (32 տարեկան)

1988 թվականից՝ Խնձրիստանի կամավորական ջոկատի ազատամարտիկ։ Մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Խնձրիստանում։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։