Ալյոնա Կաուֆման
Ալյոնա Վլադիմիրովա Կաուֆման (ռուս.՝ Алёна Влади́мировна Ка́уфман, ծննդյան անունը՝ Գորբունովա, հունիսի 30, 1987, Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ) , ռուս մարզիկ, Ձմեռային պարալիմպիկ խաղերի քառակի չեմպիոն։
Ալյոնա Կաուֆման | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | բիաթլոնիստ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 30, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր՝ | Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կենսագրություն
խմբագրելԱլյոնա Կաուֆմանը ծնվել է մարզիկների ընտանիքում, հայրը զբաղվել է թիավարությամբ, մայրը՝ դահուկավազքով։ Մանուկ հասակից Ալյոնայի ձախ թևը լավ չի աշխատել (ախտորոշում`«թույլ բռնողական ռեֆլեքս»)։ Այնուամենայնիվ, հայրն առաջարկել է դստերը զբաղվել թիավարությամբ, և նա համաձայնել է[1]։
Եկատերինբուրգի Վերխ-Իսետսկի շրջանի դպրոցում սկսել է մարզվել թիավարությամբ բայդարկայով և կանոեով։ Առաջին մարզիչը եղել է Նատալյա Գորբունովան[2]։
2004 թվականից սովորել է «Վիկտորիա» մանկապատանեկան մարզադպրոցում, որտեղ նրան Ռուսաստանի վաստակավոր մարզիչ-ուսուցիչ Վլադիմիր Ալիպովն առաջարկել է դահուկավազք փորձել։ Այս մարզաձևում աղջնակին հաջողություն էր սպասվում[2]։
2006 թվականից խաղացել է Ռուսաստանի հավաքականի աշխարհի առաջնությունում[3]։ Նույն տարում Ալյոնա Գորբունովան առաջին անգամ հաջողության է հասնում։ 2016 թվականի Ձմեռային պարալիմպիկ խաղերի դահուկավազքի մրցումներում նա արժանանում է ոսկե մեդալի[1], որին հաջորդում են Վանկուվերում անցկացված 2010 թվականի Ձմեռային պարալիմպիկ խաղերը (2010 թ., բրոնզե մեդալ դահուկավազքում)[2] և Ալյոնա Կաուֆմանի տպավորիչ նվաճումները 2014 թվականի Սոչիում անցկացված Ձմեռային պարալիմպիկ խաղերում (2014 թ. - 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ բիաթլոնի և դահուկավազքի մրցումներում)[3]։
2010 թվականին Ալյոնան ավարտել է Ուրալի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանը (ֆիզիկական դաստիարակության ամբիոն)[3][4]։
Սպորտային նվաճումներ
խմբագրելՊարալիմպիկ խաղեր
խմբագրել- Ոսկի (Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2006 թ., Թուրին) - դահուկավազք
- Բրոնզ (Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2010 թ., Վանկուվեր) - դահուկավազք
- Ոսկի (Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014 թ., Սոչի) - բիաթլոն (6 կմ, կանգնած)
- Ոսկի (Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014 թ., Սոչի) - բիաթլոն (10 կմ, կանգնած)
- Արծաթ (Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014 թ., Սոչի) - բիաթլոն (12,5 կմ, կանգնած)
- Բրոնզ (Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014 թ., Սոչի) - դահուկավազք (սպրինտ 1 կմ, կանգնած)
- Ոսկի (Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014 թ., Սոչի) - դահուկավազք (խառը էստաֆետ 4х2,5 կմ)
Աշխարհի առաջնություն
խմբագրել- Արծաթ (2009 թ.)
Աշխարհի գավաթներ
խմբագրել- Ոսկի (2009 թ.)
Պարգևներ
խմբագրել- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2014 թ.) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, Սոչի քաղաքում անցկացվող 2014 Ձմեռային պարալիմպիկ խաղերում սպորտային նվաճումների համար[5][6]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալ (2010 թ.) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, Վանկուվեր քաղաքում անցկացվող 2010 Ձմեռային պարալիմպիկ խաղերում սպորտային նվաճումների համար (Կանադա)[7]
Ընտանիք
խմբագրել2010 թվականին Ալյոնան ամուսնացել է վարորդ Մարկ Կաուֆմանի հետ։ 2011 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Կարինան[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Трижды золотые девушки // Аргументы и факты. — 2014. — № 12 (1741) за 19 марта. — С. 35. (Ստուգված է 2 Հունիսի 2016)
- ↑ 2,0 2,1 2,2 «Люди города: Алёна Кауфман - победительница Паралимпиады, двукратная чемпионка Европы по паратриатлону». // Официальный портал Екатеринбурга. 11.02.2014. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Kaufman Alena. Athlete Bio». // Website of the International Paralympic Committee. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Кауфман Алена Владимировна». // Мегаэнциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 17 марта 2014 года № 144 «О награждении государственными наградами Российской Федерации»». // Официальный сайт Президента России. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Чемпионы и призёры XI Паралимпийских зимних игр, награждённые государственными наградами Российской Федерации». // Официальный сайт Президента России. 17.03.2014. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 26 марта 2010 года № 373 «О награждении государственными наградами Российской Федерации»». // Официальный сайт Президента России. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.