Ալմամի Մորեյրա

ֆուտբոլիստ

Ալմամի Սամորի դա Սիլվա Մորեյրա (պորտ.՝ Almami Samori da Silva Moreira, հունիսի 16, 1978(1978-06-16)[1][2][3], Բիսաու, Գվինեա Բիսաու), ֆուտբոլիստ Գվինեա Բիսաուից, կիսապաշտպան։ Խաղացել է պորտուգալական «Բոավիշտայում», բելգիական «Ստանդարդում» և սերբական «Պարտիզանում»։

Ալմամի Մորեյրա
պորտ.՝ Almami Moreira
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 16, 1978(1978-06-16)[1][2][3] (45 տարեկան)
Ծննդավայր Բիսաու, Գվինեա Բիսաու
Հասակ 168 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1991—1994 Պորտուգալիա Սակավենենսե
1994—1997 Պորտուգալիա Բոավիշտա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997—2001 Պորտուգալիա Բոավիշտա 17 (1)
1997—1998  Պորտուգալիա Գոնդոմար 21 (4)
1998—1999  Պորտուգալիա Ժիլ Վիսենտե 33 (9)
2001—2006 Բելգիա Ստանդարդ 114 (18)
2004—2005  Գերմանիա Համբուրգ 22 (3)
2006 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 1 (0)
2007 Պորտուգալիա Ավեշ 8 (3)
2007—2011 Սերբիա Պարտիզան 88 (23)
2011 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Դալյան Աերբին 22 (4)
2012 Սերբիա Վոյվոդինա 22 (1)
2013 Իսպանիա Սալամանկա 15 (4)
2014 Պորտուգալիա Ատլետիկու 11 (3)
Ազգային հավաքական
1998—1999 Պորտուգալիա Պորտուգալիա (մինչև 21) 12 (5)
2002 Պորտուգալիա Պորտուգալիա Բ 2 (0)
2010—2011 Գվինեա Բիսաու Գվինեա Բիսաու 6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիեա խմբագրել

«Բոավիշտա» խմբագրել

Մորեյրան ծնվել է Գվինեա-Բիսաուում և 1994 թվականին ընդունվել է Բոավիշտայի պատանեկան ակադեմիա։ 1997 թվականին տեղափոխվել է գլխավոր թիմ, սակայն գրեթե անմիջապես վարձակալության է տրվել, նախ՝ հարևան «Գոնդոմար», իսկ ավելի ուշ՝ «Ժիլ Վիսենտե»։

«Բոավիշտա» է վերադարձել 1999 թվականին և պարբերաբար փոխարինման է դուրս եկել։ 2000/2001 մրցաշրջանում դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, թեև այդ մրցաշրջանում նա խաղադաշտ դուրս չի եկել ոչ մի անգամ։

Բելգիա և Ռուսաստան խմբագրել

2001 թվականին տեղափոխվել է բելգիական «Ստանդարդ»[4], որտեղ դարձել է երկրպագուների սիրելին։ Ակումբում անցկացրել է հինգ տարի՝ 2004/05 մրցաշրջանում վարձավճարով հանդես գալով գերմանական «Համբուրգում»[5]։

2006 թվականի օգոստոսին Մորեյրան միացել է Մոսկվայի «Դինամո» ռուսական ակումբին, որն այդ ժամանակ պայմանագրեր է կնքել մեծ թվով պորտուգալացի և պորտուգալախոս խաղացողների հետ։ Ինչպես և այդ պորտուգալացիների մեծ մասը, Մորեյրան հայրենիք է վերադարձել արդեն հունվարին և օգնել «Ավեշին» «խուսափել» բարձրագույն դիվիզիոնից դուրս մնալուց։

«Պարտիզան» խմբագրել

2007 թվականի հուլիսի 5-ին երկու տարվա պայմանագիր է կնքել սերբական «Պարտիզանի» հետ։ Ստացել է 10 համարի մարզաշապիկ՝ դառնալով առաջին պորտուգալացին ակումբի պատմության մեջ[6]։ Մորեյրան նոր ակումբում նորամուտը նշել է հուլիսի 19-ին «Զրինսկիի» դեմ խաղում և իր առաջին գոլը խփել է օգոստոսի 2-ին նույն ակումբի դեմ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղում։

Սեպտեմբերի 29-ին գոլի հեղինակ է դարձել «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում (2:2), ինչը նրան դարձրել է «Բելգրադի դերբիում» գոլ խփած առաջին պորտուգալացին։ Ակումբում անցկացրած առաջին մրցաշրջանում նա խաղադաշտ է դուրս եկել 28 անգամ և խփել է յոթ գոլ, իսկ «Պարտիզանը» նվաճել է Սերբիայի չեմպիոնի տիտղոսը և գավաթը։

2008 թվականի դեկտեմբերի 3-ին «Սևիլիայի» դեմ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղում Մորեյրան լուրջ վնասվածք է ստացել[7], բայց կարողացել է լիովին ապաքինվել։ 2009 թվականի ապրիլի 10-ին նա համաձայնել է նոր եռամյա պայմանագիր կնքել[8]։

2009 թվականի օգոստոսի 5-ին, ի հիշատակ նախօրեին մահացած մոր, Մորեյրան խաղացել է Կիպրոսի «ԱՊՕԵԼ»-ի դեմ Չեմպիոնների լիգայի ընտրական մրցաշարի երկրորդ խաղում և գոլ է խփել արդեն հանդիպման երրորդ րոպեին, սակայն կիպրոսցիներն ի վերջո հաղթել են երկու հանդիպումների արդյունքում (2։1):

2010 թվականի փետրվարի 27-ին Մորեյրան իր 100-րդ խաղն է անցկացրել «Պարտիզանի» կազմում՝ «Բորացի» (Չաչակ) դեմ խաղի 55-րդ րոպեին փոխարինելով Սաշա Իլիչին։

Ուշ տարիներ խմբագրել

2011 թվականին 33-ամյա Մորեյրան տեղափոխվել է չինական «Դալյան Աերբին», իսկ հաջորդ տարի վերադարձել է Սերբիա, բայց արդեն  «Վոյվոդինա»»[9]։ 2012 թվականի վերջին տեղափոխվել է իսպանական  «Սալամանկա»[10]։

Ալմամի Մորեյրան կարիերան ավարտել է 2013 թվականին 35 տարեկանում՝ դառնալով պորտուգալական «Աթլետիկուի» մարզական տնօրենը»[11]։

Կարերան հավաքականում խմբագրել

Մորեյրան Պորտուգալիայի երիտասարդական հավաքականում խաղացել է 1990-ականների վերջին, իսկ 2002 թվականին ընդգրկվել է երկրի երկրորդ թիմի կազմում, որը հաղթել է «Vale do Tejo» ամառային մրցաշարում[12]։

2010 թվականին որոշել է հանդես գալ իր պատմական հայրենիքի՝ Գվինեա Բիսաուի հավաքականում՝ նրա կազմում խաղալով առաջին հանդիպումը 32 տարեկանում։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  Բոավիշտա
  • Պորտուգալիաի չեմպիոն – 2000/2001
  Պարտիզան
  • Սերբիայի չեմպիոն – 2007/2008, 2008/2009, 2009/2010, 2010/2011
  • Սերբիայի գավաթակիր – 2007/2008, 2008/2009, 2010/2011
  Դալյան Աերբին
  • Չինաստանի չեմպիոն – 2011

Անհատական խմբագրել

  • Մրցաշրջանի խաղացող – 2001/2002

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «European preview: Portugal» (անգլերեն). BBC Sport. 2001 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 8-ին.
  5. UEFA.com. «Газиантепспор-Зимбру 2001 История | Лига Европы УЕФА». UEFA.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  6. «Кривову в 2002 году пришлось спасаться бегством от турецкого клуба «Газиантепспор» - ПУБЛИКАЦИИ - ПУБЛИКАЦИИ - ФУТБОЛЬНЫЙ КЛУБ "РОТОР" (ВОЛГОГРАД)». rotor-volgograd.ucoz.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  7. «Sevilla get back in the groove» (անգլերեն). UEFA.com. 2008 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
  8. «'Dr Mo' keeps Partizan in peak condition» (անգլերեն). UEFA.com. 2009 թ․ մայիսի 11. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 8-ին.
  9. «Moreira napustio Vojvodinu» (սերբերեն). Sportal. 2012 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  10. «La UDS ficha de una tacada a dos jugadores» (իսպաներեն). La Gaceta de Salamanca. 2012 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  11. «Almani Moreira troca gabinete pelo relvado» (պորտուգալերեն). Record. 2013 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
  12. Erik Garin, João Nunes (2008 թ․ փետրվարի 14). «Torneio do Vale do Tejo» (անգլերեն). RSSSF. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմամի Մորեյրա» հոդվածին։